Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

29 մար 2018 17:35

Հին ժողովրդական միջոց, որն օգնում է փորկապության, բարձր ճնշման, դիաբետի, անքնության, ավելորդ քաշի դեմ

Հին ժողովրդական միջոց, որն օգնում է փորկապության, բարձր ճնշման, դիաբետի, անքնության, ավելորդ քաշի դեմ
Բնական միջոց, որն օգնում է մի շարք խնդիրների դեպքում, այդ թվում․
նյութափոխանակության հետ կապված խնդիրներ
թութք
փորկապություն
խոլեստերինի բարձր մակարդակ
անեմիա
ասթմա
անպտղություն։
Կալցիումով հարուստ բուսական աղբյուր է, որը կարող են օգտագործել կաթնամթերքից ալերգիա ունեցող մարդիկ։
Հարուստ է բջջանյութով, ինչի արդյունքում լուծողական ազդեցություն է ունենում և արդյունավետ է ավելորդ քաշի դեմ պայքարում։
Թուզը հարուստ է կալիումով, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը, ինչպես նաև օրգանիզմի մի շարք կարևոր գործառույթներ։ Այն օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ է պարունակում, ինչը կարևոր է արյան ճշման կարգավորման համար։
Չորացրած թուզը մեծ քանակով ֆենոլ է պարունակում՝ հակաօքսիդանտ, որի օգտագործումը չափազանց կարևոր է առողջության համար։
Թուզը հատկապես օգտակար է ակնեի բուժման դեպքում։ Թուզը քսեք դեմքին, 20 րոպե անց լվացեք տաք ջրով։
Թուզն օգտակար է երիկամների քարերի դեմ պայքարում։ 6 չորացրած թուզը եռացրեք 300 մլ ջրում։ 1 ամսվա ընթացքում օգտագործեք ամեն օր։
Թզի տերևներն օգտագործվում են դիաբետի դեմ։ Դրանք օգնում են իջեցնել ինսուլինի մակարդակը։
Թուզը կօգնի ազատվել փորկապությունից։ 2-3 չորացրած թզին մեղր ավելացրեք, ամեն առավոտ օգտագործեք մեկ ամսվա ընթացքում։
Թզի օգտագործումն օգնում է ազատվել անքնությունից, հանգիստ քնել։
Թուզը բավարար քանակով վիտամին C է պարունակում, որն օգնում է փափկեցնել մաշկը և սպիտակեցնել այն։ Այն նաև հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք առողջացնում են մաշկը։
Թուզը վիտամին B6 է պարունակում, որն անհրաժեշտ է նյութափոխանակությունն արագացնելու և մաշկը երիտասարդացնելու համար։
Բաղադրիչներ
40 չորացրած թուզ
ձիթապտղի յուղ
Ինչպես պատրաստել։ Չորացրած թուզը լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք ձիթապտղի յուղը, որը պետք է ծածկի թուզը։ Թողեք 40 օր։
Օգտագործեք օրվա ընթացքում երկու անգամ՝ ուտելուց առաջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր