17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

30 մար 2018 10:00

Որքան է տեր և տիկին Սարգսյանների ունեցվածքն այս պահին. «Փաստ»

Որքան է տեր և տիկին Սարգսյանների ունեցվածքն այս պահին. «Փաստ»«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Նախագահի հայտարարագրի համաձայն՝ նախորդ տարի նա ունեցել է 107 միլիոն 988 հազար դրամ փոխառություններ, որոնք տարվա ընթացքում փոփոխություն չեն կրել: Դրամական միջոցները մի փոքր ավելացել են: Եթե տարվա սկզբին Սարգսյանն ունեցել է 21 միլիոն 100 հազար դրամ, ապա տարեվերջին՝ 24 միլիոն 300 հազար: Տարեկան եկամուտները կազմել են 26 միլիոն 200 հազար դրամ, որից 11 միլիոն 757 հազարն ու 2 միլիոն 400 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 12 միլիոն 42 հազար դրամը տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսն ու հատուցումը: Նախագահի կինը՝ Ռիտա Սարգսյանը, հայտարարագրել է 18 միլիոն 600 հազար դրամ դրամական միջոցներ ու 10 միլիոն 553 հազար դրամ եկամուտ՝ փոխառությունների դիմաց ստացված տոկոսից:
 
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր