Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին          Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին       Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 մար 2018 13:50

Սուրճը քաղցկեղածին են ճանաչել

Քալիֆորնիայում դատարանը ընդունել է, որ Starbucks ընկերությունը եւ այլ սուրճ արտադրողներ ու վաճառողներ պետք է իրենց արտադրանքի վրա հատուկ նշում ունենան ուռուցքային հիվանդությունների առաջացման վտանգի մասին, հայտնում է CBS հեռուստաալիքը:
Դատաքննությունը սկսվել է ակտիվիստների հայցով, որոնք վկայակոչել են նահանգի օրենսդրությունը, որով նման զգուշացումներ են պահանջվում նյութերի եւ քիմիկատների ընդարձակ դասի համար:
Քաղցկեղածին նյութերի ցուցակի մեջ է մտնում նաեւ ակրիլամիդը, որը սուրճի մեջ առաջանում է հատիկները բովելիս: Սուրճի արդյունաբերության ներկայացուցիչները պնդել են, որ նյութը սուրճի մեջ անվնաս քանակությամբ է պարունակվում, ուստի պետք է բացառվի օրենսդրության գործողության ազդեցության շրջանակից:
Սակայն հայցը քննած դատավորի կարծիքով՝ պատասխանողները չեն կարողացել ապացուցել, որ ակրիլամիդն իսկապես չի սպառնում սպառողների առողջությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր