Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

30 մար 2018 17:25

Ընկերուհու հետ ինտիմ հարաբերություն ունենալու նպատակով ազգականի տուն է գնացել ու․․․․

Ընկերուհու հետ ինտիմ հարաբերություն ունենալու նպատակով ազգականի տուն է գնացել ու․․․․Ազգականի բնակարանի անձեռնմխելիությունը խախտել է՝ ասել է, թե առանց նրա թույլտվության մուտք է գործել նրա տուն և ոչ միայնակ: Պատճառն էլ հանդիսացել է այն, որ ընկերուհու հետ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ:
Դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզում. տղամարդն ընկերուհու հետ ցանկացել է ինտիմ հարաբերություն ունենալու և այդ նպատակով գնացել են Հրազդան քաղաքում գտնվող իր ազգականի տուն, որտեղ, իր տեղեկություններով, ոչ ոք չի բնակվում:
Պատշգամբի պատուհանի ապակին հանելու և փեղկը բացելու միջոցով տղամարդն ընկերուհու հետ ապօրինի մուտք է գործել ազգականի տուն, որտեղև գիշերել են:
Տղամարդուն և նրա ընկերուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործը դատարանում է, և քննվում է դատավոր Գոռ Շահբազյանի կողմից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր