Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

31 մար 2018 10:00

Ապրիլյան պատերազմից երկու տարի անց. բացահայտումներ, քաղաքական դասեր. «Ժողովուրդ»

Ապրիլյան պատերազմից երկու տարի անց. բացահայտումներ, քաղաքական դասեր. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարին: Անցած ժամանակը, թերեւս, բավարար էր` կատարվածից դասեր քաղելու եւ հետեւություններ անելու համար: Ապրիլյան պատերազմը, ըստ էության, բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները, որոնք, ի դեպ, հետեւանք էին այդ ոլորտում տարիներ շարունակ կոռուպցիայի:
Պատահական չէ, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե անորակ դիզվառելիքի պատճառով «ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում»: Պարզվում է` շատ դեպքերում զինվորներն անհրաժեշտ քանակությամբ փամփուշտ չեն ունեցել եւ վերջին պահին կռվել են բահերով: Սերժ Սարգսյանն էլ ասել էր, թե քառօրյա մարտերում կռվել ենք 80-ականների զենքերով: Եւ սա այն դեպքում, երբ իշխանությունները մինչեւ ապրիլյան պատերազմը հասարակությանը հակառակն են համոզել` տարիներ շարունակ ստելով:
Կատարվածից երկու տարի անց կարգի է բերվել միայն սահմանի առաջնագիծը. այն համալրվեց նոր սարքավորումներով, բնականաբար, ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքահայերի ֆինանսական ահռելի ներդրումների շնորհիվ: Հայաստանը ՌԴ-ից վերցրած վարկային միջոցներով նոր սպառազինություններ ձեռք բերեց: Իսկ ահա պաշտոնյաները, որոնք պատասխանատու են եղել այս իրավիճակի համար, որեւէ քրեական պատասխանատվության չենթարկվեցին, այլ նրանց ընդամենը պաշտոնանկ արեցին: Ապրիլյան պատերազմը նաեւ իր քաղաքական դասերը «տվեց»` ապացուցելով ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը:
 
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր