Ո՞ւմ ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը. Ալեքսանյանը բացահայտումներ արեց          Կենդանակերպի նշանների սեռական զուգընկերներն ըստ համաստեղության       Վրաստանի իշխանությունները ինքնիշխանության իսկական դաս տվեցին աշխարհին    

02 ապր 2018 21:40

Երբ է կինը երջանիկ

Յուրաքանչյուր մարդ, անկասկած կարող է պատասխանել թվում է թե այս հեշտ հարցին: Սակայն բոլոր պատասխանները տարբերվում են իրարից: Չէ՞ որ յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի, որով և ուրախ կլինի կիսվել:
Բոլոր կանայք տարբեր են: Նրանք կարող են լինել ուրախ և տխուր, ռոմանտիկ, նուրբ և կտրուկ: Դժվար է որոշել ինչն է նրանց երջանկացնում: Սակայն ինչ-որ չափով դա հնարավոր է:
Եվ այսպես ինչ է պետք կնոջը երջանիկ լինելու համար.
Սեր
  Երբ է կինը երջանիկ
Սա հենց այն է, ինչը ցուցակում միշտ առաջինն է լինելու: Սերը կնոջն օդի և ջրի նման անհրաժեշտ է: Սիրո շնորհիվ նրա հոգին ծաղկում է և երգում: Դա այսպես ասած մուսա է հոգու համար: Սիրած տղամարդը կնոջ երջանկության հսկա պատառն է, որը նրան կյանք բերում է ուրախություն և զվարճանք: Յուրաքանչյուր կին ապրում ու սպասում է մինչև իր կյանքում հայտնվի այն միակը, ով ունակ է փոխել կյանքը, պարգևել ոչ երկրային հոգևոր և մարմնային զգացողություններ:
Սեքս
Յուրաքանչյուր կնոջ համար սեքսը ոչ միայն սպորտային հետաքրքրություն է, դիրքերի և զգացողությունների բազմազանություն: Սեքսը կարևոր է միայն այն ժամանակ, երբ այն տեղի է ունենում սիրած տղամարդու հետ: Կնոջ համար այս երկու առանձին հասկացողություններն անբաժան են: Հենց սեքսն է տալիս հնարավորություն տրվել ամբողջությամբ, ցույց տալ նվիրվածությունը, սերը և քնքշությունը, արտահայտել վերաբերմունքը առանց խոսքերի, միայն պահվածքով: Սեքսը միշտ լավ է: Սիրո մեջ այն գլխավոր հենքն է և հիանալի միջոց՝ հարաբերությունները լավացնելու համար: Այն ոչ միայն հաճույք է պատճառում, այլև օգնում շարունակել մարդկային ցեղը:
Երեխաներ
Իզուր չէ, որ երեխաներին անվանում են կյանքի ծաղիկներ: Նրանք լույս, ուրախություն և երջանկություն են բերում ընտանիք: Ամբողջությամբ փոխում են աշխարհընկալումը, ծնողների համար բացելով նորանոր հորիզոններ: Երեխան նոր փոքրիկ կյանք է: Նրանք կնոջ կյանքը իմաստով են լցնում, սիրտը նրբությամբ, հոգատարությամբ և անսահման սիրով: Եվ, որպես կանոն, կյանքը փոխվում է ոչ միայն կնոջ մոտ, այլ նաև տղամարդու: Ընտանիքը դառնում է շատ մտերիմ, ամուր և երջանիկ:
Իհարկե յուրաքանչյուր կին ունենում է մի շարք այլ ցանկություններ, որոնցից, ըստ իրենց, կախված է երջանկությունը: Այդ այդքան տարբեր և անհամատեղելի ցանկությունները ունակ են նրանց հիացմունքի հասցնել: Յուրաքանչյուր կին անկրկնելի է և հանելուկային: Միգուցե դա է պատճառը, որ դժվար է գտնել նրանց հոգու ճիշտ բանալին: Հարցը, թե երբ է կինը երջանիկ, ավելի շուտ գաղտնիք էլ կմնա: Հանելուկային, գրավիչ, սակայն անհասանելի: Դեռ շատ տղամարդիկ կկոտրեն իրենց սրտերը՝ փորձելով բացահայտել մինչ այժմ չբացահայտածը: Եթե տղամարդիկ իմանային կնոջ երջանկության բաղադրատոմսը, ապա երկրի վրա ոչ երջանիկ կին չէր մնա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր