Խոշոր ավտովթար Կապանում. կա 7 վիրավոր
![Խոշոր ավտովթար Կապանում. կա 7 վիրավոր Խոշոր ավտովթար Կապանում. կա 7 վիրավոր](https://hayacq.com/uploads/posts/2018-04/medium/1522734328_b77b277795e41a4758ba713144ac72d0.jpg)
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ն. Առուստամյանը, նրա ուղևորներ, Կապանի բնակիչներ 65-ամյա Գրիշա Սմբատյանը, 57-ամյա Լաուրա Մարտիրոսյանը, 50-ամյա Նարինե Մովսիսյանը, 35-ամյա Նարինե Նավասարդյանը, BMW-ի վարորդ Ա. Վարդանյանն ու նրա ուղևոր Կապան քաղաքի Դավիթ-Բեկ փողոցի բնակիչ 46-ամյա Նվեր Մանուչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ հետո արդեն Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը, որից հետո փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորներից Գ. Սմբատյանը Կապանի երկարագիտական թանգարանի տնօրենն է, Լ. Մարտիրոսյանը աշխատում է Կապանի թիվ 6-րդ դպրոցում՝ որպես ուսուցչուհի, իսկ Ն. Մովսիսյանը աշխատում է Սյունիքի մարզի Գեղիի գյուղի դպրոցում, որպես հաշվապահ: