Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

03 ապր 2018 17:05

10 հազար դրամի գողության համար 6,5 տարի ազատազրկված կնոջ վրա կալանավայրում ծախսելու են 14 մլն դրամ. Իրավապաշտպան

Ասում են՝ գողը պետք է նստի, բայց եկեք սկզբից մեծ գողերից սկսենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում իր ծանոթից 10 հազար դրամ գողացած կնոջը 6,5 տարով ազատզրկելու դատարանի որոշմանը:
«Թող իրենք իրենց թալանածի համար նստեն, հետո մենք Հասմիկ Սարգսյանի ձեռքը բռնած կգնանք: Մարդիկ ասում են՝ սա առաջին դեպքը չի: Այո, առաջին դեպքը չի, և վերջինն էլ չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը իր համար զինվոր ծնած մորը աշխատանքով չի ապահովում:
Ասենք, Հասմիկ Սարգսյանին դատապարտեցին և նա պետք է 6,5 տարի գտնվի կալանավայրում: Մեկ օրը կալանավայրում անցկացնելն արժի 6 318 դրամ: 6,5 տարվա կտրվածքով դա 14 մլն դրամից ավելի է անում: Մենք հարկատուներս, այդ գումարը պետք է տանք, որ Հասմիկ Սարգսյանը գնա ուղղվի՞: Մենք ունե՞նք այդպիսի կալանավայրեր, որտեղ ուղղվում են»,-ընդգծեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ իրականում 4 հազար դրամ է գողացել, ու եթե նույնիսկ 10 հազար դրամ գողացած լիներ, տուժողն ասել է, որ ներել է՝ տեսնելով, թե ին վիճակում է ապրում Հասմիկ Սարգսյանը:
Անդրադառնալով Հասմիկ Սարգսյանի հայտարարությանը, թե քննիչը քանոնը դրել է իր կոկորդին ու ստիպել, որ խոստովանի, նա նկատեց, որ դա հաղորդում է հանցագործության մասին:
«Այսպես շարունակվելու դեպքում՝ գողությունները շատանալու են: Հասմիկին ասում են՝ գնա 6,5 տարի նստի, քո վրա պետությունը գումար ծախսի, երեխաներին տանեն մանկատուն, մանկատներն էլ գումար ծախսեն, սա ինքնանպատա՞կ է: Մեր երկրում փոքր գողություն անողներին են դատում: Սմետան գողացող զինվորին եք դատում: Դուք սկի մի զինվոր չեք կարողանում կուշտ պահել, որ նա գնում սմետան է գողանում: Էս չի՞ ձեր պահած երկիրը: Լավ է անում գողանում է, բա պետք է թողնի երեխաները սոված մնա՞ն: Երեխաները սովից մեռնեն, որ լիքը լպիրշ սրիկաներ 30-40 հազարանոց կոնյակ խմեն 200 հազար դրամանոց գավաթներով, արծաթից ու ոսկուց ժամացույցներ գնեն, 17 մլն դրամի ծաղիկ պատվիրե՞ն իրենց չգիտեմ ինչերի համար»,-նշեց Մարինա Պողոսյանը:
Նշենք, որ Հասմիկ պողոսյանը գողությունը կատարելիս խնամքին ունեցել է 3 անչափահաս երեխա, որդին էլ ծառայում է բանակում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր