Ոչ ստանդարտ, բայց շատ հետաքրքիր հորոսկոպ կանանց մասին․ նրանց առավել ստույգ բնութագիրը
Ոչ ստանդարտ, բայց շատ հետաքրքիր հորոսկոպ կանանց համար, որում կգտնեք ձեր առավել ստույգ բնութագրումն այս 12 փսիխոտիպերից մեկում:
1. Խոյ՝ կին-փոթորիկ
Ազատ, անկայուն և անկանխատեսելի են: Վայրկենաբար ուշադրություն են գրավում: Այդպիսի կնոջ հետ անվտանգ շփվել կարող է միայն տղամադը, ով չի վախենում ռիսկի դիմել:
2. Ցուլ՝ կին-ճամպրուկ
Երբեք ոչինչ դեն չեն նետում: Կյանքի կարգախոսն է՝ «երբևէ պետք կգա»: Նրանց համար լավագույն ժամանցը շոփինգն է հանգստյան օրերին: Շատ են սիրում հավաքագրել իրենց երկրպագուներին:
3. Երկվորյակ՝ կին-գեղադիտակ
Շատ ներդաշնակ և վառ են, ոչ բոլորը միանգամից կարող են դա տեսնել: Այդպիսի գեղեցկուհիների հետ քեզ միշտ զգում ես այնպես, կարծես երեխայի ծննդյան տոն է: Նրանց ընտանեկան կյանքն աղմկոտ և քաոսային է, բայց տոն:
4. Խեցգետին՝ կին-անձրև
Հեշտությամբ կարող են լաց լինել ամեն աննշան պատճառով, գրեթե երբեք հիստերիա չեն սարքում: Իսկական ռոմանտիկ են և երազող: Շատ են սպասում մեկին, ով կկարողանա իրենց արևը դառնալ:
5. Առյուծ՝ կին-թանկարժեք զարդ
Միշտ իրենց գինը գիտեն: Նրանց փայլը կուրացնում է: Երբեմն կարող են չափազանց գոռոզ թվալ, բայց շատ բան են պահանջում ոչ միայն շրջապատողներից, այլև իրենցից: Նրանց կտրականապես արգելված է տանը պահել. նրանք խունանում են և նմանվում սովորական բիժուտերիայի:
6. Կույս՝ կին-կազմակերպվածություն
Նրանց ամեն ինչը գրանցված է, կարգավորված: Չեն ընդունում կանոններից բացառություններ և վատ են դիմանում անկանխատեսելի իրավիճակներին: Հավատարիմ են, հուսալի և պարզապես ամուսնության համար են ստեղծված:
7. Կշեռք՝ կին-խաղաղ հովիտ
Հանդարտ և հանգիստ են: Նրանց կողքին կարելի է հեշտությամբ թուլանալ՝ մոռանալով խնդիրների մասին: Պատրաստ են մտերիմներին ընդունել ինչպիսին կան:
8. Կարիճ՝ կին-մղձավանջ
Նրանց մեջ կա սկզբում վախեցնող ինչ-որ բան, բայց հենց դրանում է նրանց ձգողականությունը: Նրանց հետ հարաբերությունները կարծես սարսափելի հեքիաթ լինեն: Շատ սարսափելի է, բայց շատ ես ուզում պատմությունը մինչև վերջ լսել:
9. Աղեղնավոր՝ կին- դաշույն
Կոշտ են սուր: Շատ ազնիվ են, ուղիղ, հեգնական: Նրանց կողքին կդիմանան միայն տղամարդիկ, ովքեր չեն վախենում ճշմարտությունից: Ոչնչից չեն վախենում:
10. Այծեղջյուր՝ կին-լեռ
Այս կանանց սիրտը պետք է համառորեն և երկար գրավել: Կարող են աշխարհը «թռչնի թռիչքի բարձրությունից» ցույց տալ: Գլխավորը՝ ձեր գլուխը չպտտվի:
11. Ջրհոս՝ կին- փարոս
Նրանց հետ կարելի է հետախուզության գնալ: Նրանց համար անհնար ոչինչ չկա: Առատաձեռն են, բարի, փոխարենը ոչինչ չեն պահանջում: Կյանքի այդպիսի ընկերոջ մասին կարելի է միայն երազել:
12. Ձուկ՝ կին-խոլորձ
Նրանց փխրունության և խոցելիության մեջ առանձնահատուկ հմայք և ձգողություն կա: Նրանց մասին մշապես պետք է հոգ տանել՝ պահպանելով կյանքի ցնցումներից: Իսկական նվեր են մարմնով և հոգով ուժեղ տղամարդկանց համար: