Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

05 ապր 2018 11:28

Հրապարակվել են հրդեհված «Պերսեյ» մանկական առեւտրաժամանցային կենտրոնի ստուգումների արդյունքները

Հրապարակվել են հրդեհված «Պերսեյ» մանկական առեւտրաժամանցային կենտրոնի ստուգումների արդյունքները ՌԴ ԱԻՆ-ում պատմել են եզրակացությունների մասին, որոնք արվել են նախքան հրդեհը՝ «Պերսեյ» մանկական առեւտրաժամանցային կենտրոնի ստուգումների արդյունքում: Այդ ստուգումներն արվել էին Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա»-ի աղետալի հրդեհից հետո, որը 64 մարդու կյանք խլեց, այդ թվում՝ 41 երեխայի:
Երեկ հրդեհվել է «Պերսեյ» երեխաների համար նախատեսված առեւտրաժամանցային կենտրոնի պահեստը Մոսկվայում, զոհվել էր 1 մարդ, տուժել էին 6-ը, որոնք բոլորն էլ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող փրկարարներ էին, փոխանցում է Ria-ն:
ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ ստուգումների արդյունքում հակահրդեհային համակարգերում խախտումներ չեն եղել, ցուցումներ են տրվել աշխատակիցներին՝ ինչպես աշխատել հրդեհային իրավիճակներում, ինչի արդյունքում ժամանակին ահազանգը փոխացվել է ԱԻ ծառայությանը, աշխատակիցները կազմակերպել են ներսում գտնվող շուրջ 300 մարդու տարհանում:
Այսօրվա դրությամբ, ՌԴ ԱԻՆ-ը ստուգումներ է իրականացրել Ռուսաստանի տարածքում գործող 5500 նմանօրինակ խոշոր կենտրոններում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր