Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

05 ապր 2018 16:20

«Տեռորի´ստ, գնա´ քո երկիր». դատարանում ծաղրել են Ճվճվ Արոյի որդու կողմից ծեծված իրանահային

Պարզվում է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ Ճվճվ Արոյի կրտսեր որդու՝ քրեական պատմություններով հայտնի Սերժ Վարդանյանի մասնակցությամբ դեռևս 2014-ին տեղի ունեցած խուլիգանության գործով մարտի 29-ին արտահերթ դատական նիստ է անցկացրել: Լրագրողները հնարավորություն չեն ունեցել հետևելու նիստին, քանի որ դատական տեղեկատվական համակարգում տվյալ նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցում չի եղել: Արտահերթ նիստի ընթացքում հարցաքննվել է գործով տուժող, իրանահայ Շանթ Մագարյանը:
Նրա մասնակացությունը դատական նիստին ապահովել էր մեղադրող կողմը: Հիշեցնենք, որ դատավոր Գագիկ Պողոսյանը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ նախկինում փորձել են տուժողին ծանուցել, սակայն նա հրաժարվել է ներկայանալ: Դատարանն անգամ քաննարկել էր Մագարյանին տեսակապի միջոցով հարցաքննելու տարբերակը, ինչի անհրաժեշտությունը փաստորեն չկար: Մագարյանն այսօր դատարանում մի քանի լրագրողների հետ զրույցում դժգոհեց 4 տարի ձգձգվող դատական քաշքշուկից և հայաստանյան օրենքներից:
Տուժողի խոսքով` դեպքից հետո, երբ ինքը դիմել է իրավապահներին, չի մտածել, որ գործը տարիներով կձգվի: «Ես տուժողն էի և չպետք է այսքան խնդիրների մեջ ընկների, այս ամենը պետք է շուտ վերջանար»,-ասաց նա: Հիշելով 4 տարվա վաղեմության դեպքը, Շանթ Մագարյանը հայտնեց, որ վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ Սերժ Վարդյանն ու Ռոբերտ Հայրապետյանը «Լադա Պրիորա» մեքենայով կտրել են այն մեքենայի ճանապարհը, որի մեջ ինքն է եղել:
«Լարված օրից հետո, մեքնայով տուն էինք գնում, վարորդը կին էր, հետներս ևս մի աղջիկ կար, կտրեցին մեր ճանապարհը, շատ կոպիտ էին հետներս: Մոտեցանք մեքնեային` քաշքշուկ սկսվեց, հետո փախչելիս ինձ 30 մետր գետնին քարշ տալով տարան»,-պատմեց տուժողը` հավելելով, որ իր ստացած վնասվածնքների վերաբերյալ թե լուսանկարներ կան, թե բժշկական փաստաթղթեր: Մագարյանի խոսքով` դեպքին 4 ոստիկան է ականատես եղել, իսկ տարածքի տեսախցիկները ֆիքսել են կատարվածը:
Նրա խոսքով` ճանապարհային ոստիկանները հեռախոսով անմիջապես փոխանցել են փախուստի դիմած տղաների մեքենայի համարները:
«Ոստիկաններն իրար մեջ հեռախոսով խոսում էին, ասում էին էս ինչի տղան է, այդ րոպեին արդեն գիտին` ով է Սերժը»,-պատվեց նա:
Ըստ Շանթի` այն, որ տղաները դեպքի վայրից փախուստի են դիմել, արդեն վկայում է նրանց մեղավոր լինելու մասին: Այնուհետև Մագարյանը դժգոհեց գործի քննության ձգձվելուց:
«Առաջին մի քանի ամիսը չէին կարողանում Սերժին բռնեին, քանի որ շատ մեծ կապեր ուներ: Նախաքննական մարմինը շատ լավ գիտեր, թե ով էր Սերժը,ինձ նույն բանը մի քանի անգամ գրել էին տալիս, ես էլ ասում էի ինչ իմաստ ունի նույն բանի մասին այդքա խոսել, եթե ամեն ինչ պարզ է»,-ասաց նա:
Տուժողի խոսքով` դեպքից հետո մեղադրյալների հարազատները փորձել են կապնվել իր հետ և համոզել` հետ վերցնի բողոքը, սակայն ինքն այդ ժամանակ Հայաստանում չի եղել:
Մագարյանը նշում է, որ իր նպատակն այն չէր, որ Սերժ Վարդանյանը բանտ նստեր, այլ այն, որ նրանք հասկանային իրենց սխալն ու նման բան չկրկնեին: «Ես ցանկանում էի, որ այս գործով իրենք պատիժ ստանան, որպեսզի չշարունակեն նման կորպ վարվել մարդկանց հետ, լինի դա օլիգարծի որդի, թե այլ մարդ»,-ասաց նա և հավալեց. «Ես լսել էի, որ գլխացավանք է օրենքի ճանապարհով հարցին լուծում տալը, սակայն չէի հավատում. դրա համար բողոք գրեցի, բայց հասկացա, թե որքան երկար և հոգնացուցիչ գործընթաց է այս ամենը»:
Տուժողի համար անհասկանալի է նաև այս գործի նկատմամբ ներկա հետաքրքրությունը: «Ի՞նչ պատահեց, որ 3 տարի հետո ինձ հիշել են, հետ են բերել, որ ես ասեմ 4 տարի առաջ կատարվածը»,-նկատեց նա: Մագրայանը պատմեց, որ նախորդ դատական նիստում ամբաստանյալները փորձել են կատարվածն իր վրա բարդել, իսկ նրանց հարազատները ծաղրել են իրեն: «Ինձ ասացին տեռորիստ, գնա քո երկիրը ու ոչ ոք, այդ թվում նրանց չսատեց» ,-դժգոհեց իրանահայը:
Մագարյանը հայտենց, որ երբ ինքը դատարանում ներկայացրել է վնասված մեջքի լուսանկարը, պաշտպանական կողմը նշել է, որ այդ նկարը ֆոտոշոփ է արված: Նշենք, որ այսօրվա նիստում պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց դատարանից տուժող Շանթ Մագարյանի հարցաքննության արձանագրությանը ծանոթանալու և լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն ներկայացնելու վերաբերյալ միջնորդությանը պատրաստվելու համսր:
Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի խնդրանքը և հետաձգեց դատական նիստը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում` Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:
Նշենք, որ Սերժ Վարդանյանը ներկայումս կալանքի տակ է խուլիգանության և կողոպուտի դեպքերով հարուցված քրեական գործերով: Կողոպուտի դեպքը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 12-ին:
Հիշեցնենք, որ ներկայումս կալանքի տակ է նաև Սերժ Վարդանյանի ավագ եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու մեջ: Նրա մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2018-ի հունվարի 8-ին: Վթարի հետևանքով զոհվել են ծառայության մեջ գտնվող երկու` ՃՈ աշխատակիցներ: Նշենք, որ Վարդանյան եղբայրները նախկինումս ևս հայտնվել են աղմկահարույց պատմությունների կենտրոնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր