Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

05 ապր 2018 19:40

Ուղևորուհին «համաձայնել է» տաքսիստի հետ սեռական հարաբերություն ունենալ

 Ուղևորուհին «համաձայնել է» տաքսիստի հետ սեռական հարաբերություն ունենալ
Դանակի սպառնալիքով ուղևորուհուց գումար և սեռական հարաբերության պահանջ ներկայացրած տաքսիստից 34-ամյա կինը փախել է՝ համոզելով նրան, թե իր պահանջները կկատարի միայն իրեն գարեջուր հյուրասիրելուց հետո:
Նախօրեին Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, թե ապրիլի 3-ին, 34-ամյա մի քաղաքացուհի հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 4.00-ին, Եղվարդի խճուղում` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան»-ի նախկին մասնաշենքի մոտ, տաքսի ծառայության վարորդն ավտոմեքենայի սրահում դանակի սպառնալիքով իրենից պահանջել է գումար, ապա պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ:
Ըստ ոստիկանության՝ պարզվել է տաքսիստի ինքնությունը և վարորդը 1984թ. ծնված Գևորգ Խ.-ն  ձերբակալվել է:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, երիտասարդ կինը տաքսիստի ավտոմեքենան է նստել իր ընկերուհու հետ, նրանք նախ ուղևորվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղ ընկերուհին իջել է ավտոմեքենայից, ապա ճանապարհը շարունակել են դեպի Դավթաշեն:
Երբ տաքսիստը և երիտասարդ կինը միայնակ են մնացել տաքսիստն ավտոմեքենան կանգնեցրել է եւ իր մոտ եղած դանակով սպառնալով ուղևորուհուց նախ գումար է պահանջել, ապա, որ սեռական հարաբերություն ունենա իր հետ:
Վախեցած երիտասարդ կինը «համաձայնել» է կատարել վարորդի պահանջները և խնդրել նախ իրեն գարեջուր հյուրասիրել։  Վարորդն ավտոմեքենան կանգնեցրել է  խանութի մոտ և գնացել գարեջուր գնելու, եւ իր հնարամատության շնորհիվ երիտասարդ կնոջը հաջողվել է  փախուստի է դիմել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր