Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Կրեմլը          ԱԱԾ-ն դիմել է ինձ համագործակցության համար, բայց կարճ ժամանակ անց այն դադարել է       Մեր երկրին պետք է ապագայի վարչապետ, մեր վարչապետի թեկնածուն հներից չի լինելու, նորերից չի լինելու    

06 ապր 2018 13:17

Զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի համար շտապօգնություն հրավիրվեց դատարան

Զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի համար շտապօգնություն հրավիրվեց դատարան2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի համար շտապօգնություն հրավիրվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է, ուստի միջնորդեց շտապօգնություն հրավիրել: Այսպիսով՝ նիստը 40 րոպեով ընդմիջվեց:
Նշենք, որ նախորդ նիստը նույնպես հետաձգվել էր Արթուր Վարդանյանի առողջական վատ վիճակի պատճառով: Նրա պաշտպան Սիրանույշ Աղվանյանը նախորդ նիստին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արթուր Վարդանյանի առողջական վիճակը 2017 թվականի հուլիսից սկսած՝ վատանում է: «Նրան հետազոտությունների ենթարկել են, բայց մենք չենք վստահում տրված եզրակացություններին, համալիր գործողություններ են պետք: Օրինակ, նա բողոքում էր լյարդի ցավից, ասում էր, որ ցավը տալիս է թոքերին»,- ասաց Աղվանյանը:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր