«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

06 ապր 2018 21:00

Կլիմաքսի նախանշանները, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

Կլիմաքսի նախանշանները, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կինՎաղ թե ուշ բոլոր կանանց էլ սպառնում է կլիմաքս: Անհանգստանալ չարժե, սակայն պետք է պատրաստվել կյանքի նոր փուլին: «Կլիմաքս» բառը հունարեն նշանակում է «փուլ»: Ինչպիսին կլինեն կլիմաքսի առաջին նախանշանները, դժվար է ասել, քանի որ դրանք տարբեր են:
Սակայն կան որոշ ընդհանուր դրսևորումներ` դաշտանային ցիկլը հանկարծ սկսում է դադարել, քաշն ավելանում է, անքնություն է առաջանում և այլն:
Ամեն դեպքում` խուճապի մատնվելու կարիք չկա:
Յուրաքանչյուր կին պետք է նախապես իմանա, թե ինչ է սպասվում իրեն կլիմաքսի ժամանակ:
Կլիմաքսի հնարավոր սիմպտոմների ցանկը
Դաշտային ցիկլի խանգարում: Կլիմաքսը սկսվում է հասուն տարքիում` սովորաբար 50 տարեկան հասակում և այն կարող է տևել 2-8 ամիս:
Կլիմաքսի երկրորդ փուլ` մի ընթացք, երբ նկատվում է արգանդի վերջին արյունը:
Հետո սկսվում է հետկլիմաքսի շրջան, որը նախորդում է ծերությանը:
Կլիմաքսի տևողությունը կազմում է 6-8 տարի:
Կարծիք կա, որ ծխելը, սովը և անբարենպաստ բնապահպանական պայմաններն արագացնում են կլիմաքսի «գրոհը»:
Կանայք կլիմաքսին արձագանքում են հետևյալ կերպ
Պասիվ արձագանք (15-20%). կլիմաքսի ընդունումը որպես անխուսափելի երևույթ, որ բնորոշ է գյուղական վայրերի կանանց:
Նևրոտիկ ռեակցիա (8-15%), ծերացման «դիմադրություն», մի գործընթաց, որը հանգեցնում է նևրոտիկ ախտանիշերի:
Հիպերակտիվ արձագանք (5-10%). փոփոխության մերժումը բնութագրվում է նրանով, որ կանայք փորձում են արգելափակել ախտանշանները` ապրել լիարժեք կյանքով:
Ադեկվատ արձագանք (60-60%)` հորմոնալ և սոցիալական փոփոխությունների հարմարվողականություն:
Քրտինքը կլիմաքսի ախտանիշերից մեկն է: Քրտինքը կարող է արագ արտադրվել, այնքան արագ, որ հագուստը թաց լինի:
Անքնություն: Եթե անքնությունը ձեզ հետապնդում է արդեն մի քանի օր, պետք է դիմել բժշկի օգնությանը, որպեսզի վեդրջինս համապատասխան դեղորայքներ նշանակի:
Գլխացավ` կլիմաքսի սիմպտոմներից մեկն է: Գլխացավը կարող է լինել դեպրեսիայի, կամ էլ լարվածության հետևանք: Կլիմաքսի հետևանք կարող են լինել` օդի պակաս, հևոց, գլխապտույտ, երբեմն այն կարող է ուղեկցվել ականջների զնգոցով, սրտխառնոց, հազվադեպ փսխում, անհավասարակշռվածություն, սրտի ցավ, տրամադրության կտրուկ անկում, դյուրագրգիռություն, հոգնածություն, լարվածություն, մտահոգություն, ցրվածություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր