Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի ախտանշանները և բնական միջոց՝ այդ խնդրից ազատվելու համար
Մարդու մարմինը շատ հաճախ է նախազգուշացնում տարբեր խնդիրների առկայության մասին, սակայն մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում այդ նախազգուշացումներին՝ թույլ տալով, որ ախտանշանները դառնան արդեն չափազանց ակնհայտ:
Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը նույնպես դրսևորվում է տարբեր ախտանշաններով, որոնց ժամանակին ուշադրություն դարձնելը կօգնի հետագայում խուսափել բազմաթիվ խնդիրներից: Այդ ախտանշանները կօգնեն հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում և բուժել բնական միջոցների օգնությամբ:
Կիստաները կարող են առաջանալ ցանկացած տարիքում: Դրանք ի հայտ են գալիս ձվարաններում հորմոնների կուտակման հետևանքով: Կիստաները շատ լուրջ խնդիր չեն, սակայն ժամանակին չբուժելու դեպքում դրանք կարող է հասնել չափազանց մեծ չափերի:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձվարանների կիստայի ամենատարածված ախտանշանները.
· հաճախակի միզելու անհրաժեշտություն կամ դժվարամիզություն,
· անոմալ արյունահոսություն կամ ցավոտ դաշտան,
· ցավ սեռական ակտի ժամանակ,
· սրտխառնոց կամ փսխում,
· քաշի ավելացում,
· ախորժակի կորուստ,
· սուր ցավ մեջքի ստորին հատվածում,
· որովայնի ցավ կամ ուռածություն,
· մշտական հոգնածության զգացողություն:
Դաշտանադադարի ժամանակ ձվարանների կիստայի ախտանշաններից մեկը կարող է լինել արյունահոսությունը, ուստի նման դեպքերում հարկավոր է շտապ դիմել բժշկին:
Հարկ է հիշել, որ նշված ախտանշաններից 2-3-ի առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և անցնել անհրաժեշտ բուժզննումը:
Սակայն այս խնդրից կարելի է ազատվել նույնիսկ բնական միջոցների օգնությամբ: Օրինակ՝ շատ արդյունավետ կարող է լինել մատուտակի (солодка) արմատը, որն արգելակում է օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացները, կարգավորում է հորմոնալ բալանսը, բարելավում է ներզատական (էնդոկրին) գեղձերի աշխատանքն ու կարգավորում նյութափոխանակությունը: Այս բույսը շատ օգտակար է և համարվում է ձվարանների կիստայի բուժման ամենաանվտանգ բնական միջոցներից մեկը:
Խորհուրդ է տրվում օգտագործել մատուտակի արմատի թեյը, որը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 լիտր ջուրը եռացնել, ավելացնել 30 գրամ մատուտակի արմատ և 10 րոպե դնել թույլ կրակի վրա: Այնուհետև հարկավոր է ծածկել թեյը կափարիչով, թրմել ևս 10 րոպե և քամել:
Խորհուրդ է տրվում թեյի մեկ բաժակը խմել առավոտյան նախաճաշից 20 րոպե առաջ և ևս մեկական բաժակ ճաշից ու ընթրիքից հետո: Բուժման կուրսի տևողությունն է10-12 օր, որից հետո հարկավոր է անել 5-7 օր տևողությամբ դադար ու կրկնել կուրսը: