Նոր աղմկահարույց դեպք Գորիսում. կիզակետում փոխոստիկանապետն ու վարորդն են. «Ժողովուրդ»

Վարորդը, որ հայտնի է Գորիս գյուղի Խչո անունով, տվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ Կարեն Թադեւոսյանի վարորդի՝ Արթուր Զեյնալյանի անունը` ասելով, որ նրա հրահանգով է բերվել: Պատմությունն ավարտվել է նրանով, որ Արթուր Զեյնալյանն ազատվել է աշխատանքից, թեեւ ըստ մարզում շրջանառվող լուրերի` այդ փայտը տարվել է Գորիսի բաժնի օպեր գծով տեղակալ Ռադիկ Բակունցի համար՝ հացի փռերին մատակարարելու նպատակով: Բակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հրաժարվել է մեկնաբանել այս լուրերը: Իսկ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ հետաքննություն է իրականացվում»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: