ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

10 ապր 2018 12:55

«Հանուն Հայաստան պետության» ճակատը փոխում է մարտավարությունը. Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի հետ

«Հանուն Հայաստան պետության» ճակատը փոխում է մարտավարությունը. Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի հետ  Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների համատեղ ակցիան, որը կրում էր «Սերժ Սարգսյանի հրաժեշտի երեկոն» խորագիրը: Եվ մինչ ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակում տոնում էին Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտը, պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն հենց Սերժ Սարգսյանին է տեսնում որպես երկրի առաջին դեմք, եւ այդ մասին էլ անձամբ հայտարարեց Կարեն Կարապետյանը:
 
Ամեն դեպքում, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այդ փաստը ոչնչով չի խանգարում իրենց ծրագրերին, քանի որ ի սկզբանե իրենք պատրաստ էին նման հայտարարությանը: Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում նաեւ հայտնեց, թե իրենց եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջեւ բանակցությունները հաջող են անցել, եւ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքը համատեղ է լինելու:
 
Իսկ մինչ այդ, վաղվանից «Հանուն Հայաստան պետության» փրկության ճակատի անդամները կլինեն վարչական շրջաններում եւ այնտեղից երթով կշարժվեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ կրկին հանրահավաք կանեն: Արդեն ապրիլի 13-ին նրանց կրկին երթով կմիանան Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության անդամները: Հավելենք, որ երեկ հանրահավաքից հետո նաեւ երթ տեղի ունեցավ եւ չնայած հանրահավաքն ու երթն այնքան էլ բազմամարդ չէին, սակայն օրեցօր նրանց նոր միացողներ են լինում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր