Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

10 ապր 2018 18:05

Վաղաժամ մահվանից խուսափելու անխափան միջոց է գտնվել

Վաղաժամ մահվանից խուսափելու անխափան միջոց է գտնվելԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ չափավոր ֆիզիկական ակտիվությունն զգալիորեն նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդություններից վաղաժամ մահվան վտանգը նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր դրան ենթակա են ծնվելու օրվանից: Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:
Գիտնականները վերլուծել են Biobank-ում երկարաժամկետ հետազոտության ընթացքում 482 հազար մարդկանցից հավաքված տվյալները: Կամավորները նշել են իրենց ֆիզիկական ակտիվության մակարդակը, նաեւ չափել են նրանց դաստակի մկանների ուժը եւ մարմնի զանգվածը: Բացի դրանից, 468 հազար մասնակիցներ անցել են գենետիկական թեստեր:
Պարզվել է, որ ակտիվ ապրելակերպը նպաստել է սրտասնույց անոթների հիվանդության, ինսուլտի եւ նախասրտերի թելիկախաղի զարգացման հավանականության նվազեցմանը: Այն մարդկանց մոտ, ովքեր գենետիկորեն հակված են սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խանգարմանը, կանոնավոր ֆիզիկական վարժությունները նպաստել են 49 տոկոսով սրտի իշեմիկ հիվանդության եւ 60 տոկոսով նախասրտերի թելիկախաղի վտանգի նվազեցմանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր