Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

10 ապր 2018 22:10

Եղանակը Հայաստանում. ապրիլի 11

Ապրիլի 11-14-ը երեկոյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում, 15-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-15-ին կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 5-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 11-12-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +15+20,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +15+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +21+23,
Գեղարքունիքում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +15+20,
Լոռիում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +18+21,
Տավուշում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +20+23,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +15+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +23+25,
Արարատում՝ գիշերը`+8+11, ցերեկը` +24+26,
Արմավիրում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +24+26,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +15+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +24+26,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +22+25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +17+21,
Արցախում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +18+22:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր