ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

11 ապր 2018 18:37

Հիվանդություններ որոնց դեպքում կրծքի հատվածում ծակոցներ եք զգում

 Հիվանդություններ որոնց դեպքում կրծքի հատվածում ծակոցներ եք զգումԿրծքի հատվածում ծակոցների զգացումը կարող է պայմանավորված լինել մի խումբ գործոններով։ Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այն հիմնականում հանկարծակի է առաջանում և կարող է ուղեկցվել շնչառության դժվարություններով, կրծքավանդակի հատվածում անհարմարության զգացմամբ, ցավով, սթրեսով, անհանգստությամբ։
Մկանային լարվածություն։ Այս դեպքում ծակոցներն առաջանում են այն ժամանակ, երբ մեծ քանակով օդ եք շնչում։ Այս դեպքում անհրաժեշտ է հանգստություն պահպանել, հանգիստ շնչել։

Անհանգստություն և սթրես։ Սրանց հետևանքով օրգանիզմը հայտնվում է գերլարված վիճակում։ Լարվածության պահին մարդ կարող է իրեն լավ զգալ, իսկ հանգիստ ժամանակ՝ ծակոցներ  կրծքավանդակի հատվածում։
Գերակտիվություն։ Երբ սրտի ռիթմն արագացած է, ավելի ինտենսիվ ենք շնչում, կարող է կրծքավանդակի հատվածում ծակոցների զգացում լինել։

Պերիկարդիտ՝ սրտապարկի բորբոքում։ Այն բուժվում է հակաբորբոքային դեղամիջոցներով, սակայն պահանջում է բժշկի վերահսկողություն։

Առիթմիա՝ սրտի ռիթմի փոփոխություն, որը ևս կարող է հանգեցնել կրծքավանդակում ծակոցի զգացման։ Այս խնդիրը կարող է զարգանալ հետևյալ պատճառներով․
ծխախոտի օգտագործում
տագնապայնություն
սթրես
կոֆեինի չարաշահում
ֆիզիկական ծանրաբեռնվածություն
ճարպակալում։
Սրտամկանի ինֆարկտ։ Սրտամկանի ինֆարկտի դեպքում կարող է սուր, ծակող ցավ առաջանալ։ Այս դեպքում շտապ բժշկական օգնություն է պահանջվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր