Կրшկnցներ՝ Երևանում, վնաuվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է          Հնդկաձավարի օգտակար հատկությունները, իսկ որոնք են չափից շատ օգտագործման վնասները       ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված    

11 ապր 2018 19:45

Պենտագոնը զգուշանում է Սիրիայում Ռուսաստանի պատասխան հարվածից

Պենտագոնը զգուշանում է Սիրիայում Ռուսաստանի պատասխան հարվածիցԱՄՆ ռազմական ղեկավարությունը լրջորեն անհանգստացած է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հնարավոր է բաց առճակատում սկսվի՝ տեղեկացնում է L.A. Times-ը: Թերթը գրում է, որ առճակատում կարող է սկսվել Սիրիայում գտնվող ռուս զինվորների զոհվելու դեպքում:
Փորձագետները նշում են, որ Ռուսաստանի հետ պոտենցիալ բախման հավանականությունը զգալիորեն կավելանա, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ընդունի զանգվածային հարվածներ հասցնել ոչ միայն թևավոր հրթիռներով, այլև կործանիչներով:
Ամերիկացի փորձագետները նաև նշում են, որ եթե Դոնալդ Թրամփը Սիրիայի տարածքում հրթիռակոծության որոշում կայացնի, զինվորականներին պետք է անհանգստացնի ռուսական զորքի խոշոր օբյեկտների շուրջ տեղակայված ՀՕՊ համակարգը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր