Փետրվարի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          ՔՊ-ում էլի խմորումներ են, կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության արդյունքների պատճառով. «Փաստ»       Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ    

12 ապր 2018 15:00

Երևանում թալանել են հանրապետությունում հայտնի բանկերից մեկի գլխավոր գանձապահի տունը

Երևանում թալանել են հանրապետությունում հայտնի բանկերից մեկի գլխավոր գանձապահի տունըSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննիչ Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափի ոսկյա, արծաթյա զարդեր և գումար գողանալու փաստով։
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ ապրիլի 11-ին, Օգանովի փողոցի բնակիչ՝ 60-ամյա Ալինա Հ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 08։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են իր տան դռան փականը, ապօրինի ներս մտել բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր, կանխիկ գումար, ինչպես նաև էլեկտրատեխնիկա։
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերաիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
 
Ըստ տեղեկությունների՝ Ալինա Հ.-ն կրել է մոտ 10 մլն դրամից ավելի վնաս։
 
Կայքի տեղեկություններով՝ Ա. Հարությունյանն աշխատում է Հայաստանում գործող հանրահայտ բանկերից մեկում՝ որպես գլխավոր գանձապահ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր