Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

29 հուն 2021 14:58

Երևանում թալանել են «Սևանի հացի գործարան» ՓԲ-ի արտադրամասը․ դրամարկղից հափշտակել են խոշոր չափի գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ հունվարի 24-ին Երևանի բնակիչ 67-ամյա Գագիկ Վահանյանի ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ․Վահանյանը հայտնել է, որ հունվարի 23-ի ժամը 20։45-ից մինչև հունվարի 24-ի ժամը 09։00 ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են Արարատյան 1-ին զանգվածում գտնվող «Սևանի հացի գործարան» ՓԲ-ի արտադրամասի դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։


Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։


Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Մուղդուսյանը։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դրամարկղից հափշտակվել է մի քանի միլիոն դրամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր