Մայիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ես չեմ հասկանում՝ բիզնեսմեններն ինչից են վախեցած, էլ դուք ինչ ունեք կորցնելու, մենք հիմա հայրենասեր մարդկանց կարիք ունենք       Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում    

13 ապր 2018 19:21

Պետք չէ մոդայիկ երևալ, պետք է ունենալ սեփական ճաշակը, ոճը, երբեք չփորձել կրկնօրինակել հոլիվուդյան աստղերին. Ֆոտո

Պետք չէ մոդայիկ երևալ, պետք է ունենալ սեփական ճաշակը, ոճը, երբեք չփորձել կրկնօրինակել հոլիվուդյան աստղերին. ՖոտոՀայացք մամուլի ակումբի հյուրերն են  միջազգային CMC վարսահարդարների, մատնահարդարների և դիմահարդարների կոնֆեդերացիայի փոխնախագահ, Ռուսաստանի CMC կոնֆեդերացիայի նախագահ Վաժա Մխիթարյանը և դիզայներ, ստիլիստ, «RAI STYLE» միջազգային գեղեցկության ակադեմիայի նախագահ, CMC կոնֆեդերացիայի Հայաստանի նախագահ Ռաիսա Մելքոնյանը խոսեցին Հայաստանում և աշխարհում գեղեցկության տենդենցի, ինչպես նաև միջազգային փառատոններում և բեմերում հայ մասնագետների նվաճումների մասին:
Ռաիսա Մելքոնյանը նշեց, որ հիմա այն ժամանակներն են, որ գեղեցկության ինդուստրիան ավելի է մեծացել. «Արդեն փաստ է, որ ի շնորհիվ շատ հայերի, որոնք աշխարհում մեծագույն կշիռ ունեն, ՌԴ-ում և Եվրոպայում մեր հայ վարպետները հաճախ են թելադրում արվեստը, ստիլը, մոդան»,-ասաց նա, հավելեով, որ անկախ նրանից, թե ինչպես է Հայաստանում ընթանում գեղեցկության տենդենցը,  Հայաստանյան վարպետների հաջողությունները ակնհայտ են միջազգային մրցույթներում և աշխարհի տարբեր բեմերում.«Արդեն բազմաթիվ անգամներ Հայաստանի դրոշը բարձացվել է տարբեր միջազգային բեմերում, հնչել հայկական հիմնը, ինչի համար յուրաքանչյուր հայ հպարտություն է  զգում: Այս տարին բավական հաղթական էր՝ Էկատերինբուրգում ութ մրցանակներից յոթ առաջին և երկրորդ հաղթական տեղերը մեր՝  հայկական թիմն է գրավել: Երբ ութ անգամ նույն բեմում, նույն օրը կրկնվում է քո երկրի անունը, ինչը  շատ ոգևորող է և դժվար թե մոռանալ լինի»: 
Պետք չէ մոդայիկ երևալ, պետք է ունենալ սեփական ճաշակը, ոճը, երբեք չփորձել կրկնօրինակել հոլիվուդյան աստղերին. ՖոտոՆա նաև նշեց, որ արդեն գործում է CMC Հայաստանյան ներկայացուցչությունը, որը այն կազմակերպությունն է, որ հայ մասնագետներին կարող է դուրս բերել ամենաբարձր բեմեր:
Վաժա Մխիթարյանի կարծիքով էլ, հայ մասնագետները, թե արվեստի, թե արհեստի առումով պրոֆեսիոնալներ են, տարբեր ոլորտներում. «Այո, վստահաբար կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը կրում է «Ոսկե ձեռքեր տիտղոսը»,-ասաց նա հավելելով, որ այդ փաստը հայտնի է ողջ աշխարհին:
Անդրադառնալով, ազգային, ավանդականին նա նկատեց, որ ամեն երկիր ունի իր ազգային առանձնահատկությունները: Հայկական ազգային ոճը նա շատ բարձր գնահատեց. «Հայերը բավական հին ազգ են և ինչու պետք է մենք ձգտենք նմանվել Ամերիկացիներին, Եվրոպացիներին, երբ կարող եմ ասել, որ այլ ազգերը շատ բան կարող են վերցնել հենց հայկականից»,- ասաց Վաժա Մխիթարյանը:
Ամեն դեպքում նա նաև կարծում է, որ հայ ազգին փոքր ինչ խանգարում է կոնսերվատիվ լինելը. «Երբեք պետք չէ վախենալ ինքն իրեն փոխելուց: Եթե կինը ամեն անգամ նոր զգեստ է գնում, ապա ինչու պետք է մազը, հարդարանքը չփոխի»: 
Մոդայի հետևից գնալը նա համարում է ոչ ճիշտ ընտրություն.«Գեղեցկությունը դա արդեն արվեստ է: Մոդայի հետևից պետք չէ ընկնել: Պետք չէ մոդայիկ երևալ, պետք է ունենալ սեփական ճաշակը, ոճը: Երբեք չփորձել կրկնօրինակել հոլիվուդյան աստղերին, երբեք չհագնել այնպիսի հագուստ, որով չես կարող թաքցնել թերությունները, և ամենա կարևորը գտնել անձնական ստիլը, ոճը»,-խորհուրդ տվեց Վաժա Մխիթարյանը:
Իսկ անդրադառնալով մոդա հասկացողությանը նա ասաց, որ այժ  ոչ մեկ նորը չի հնարում այն արդեն վաղուց՝ 10-12 տարին մեկ կրկնվում է, իհարկե ավելի թարմացված, նոր էլեմենտներով հագեցած:
Հավելենք, որ Վաժա Մխիթարյանը  աշխատել է շատ հայտնիների հետ, ովքեր են, Ստալինի աղջիկը՝ Սվետլանա Ալելուևան, Ստալինի թոռնուհին՝ Օլգան, Վալենտինա Տերեշկովան և շատ այլ հայտնիներ, ինչպես նաև գրեթե բոլոր ՀԽՍՀ քարտուղարները, սակայն նրա համար ամենակարևորը բոլոր այն կանայք են ովքեր դիմում են իրեն «Բոլոր կանաք ինձ համար թագուհիներ են: Ինձ համար ավելի թանկ ու սիրելի են եղել տնային տնտեսուհիները, քան որևէ պաշտոնյա՝ պաշտոնյային կարող ես մերժել, բայց կնոջը ոչ», ասաց,- Վաժա Մխիթարյանը:
Նշենք, որ Վաժա Մխիթարյանը, արդեն մի քանի օր է Հայաստանում է և սեմինար դասընթացներ է անցկացնում հատկապես մարզերի վարսահարդարների համար:
Պետք չէ մոդայիկ երևալ, պետք է ունենալ սեփական ճաշակը, ոճը, երբեք չփորձել կրկնօրինակել հոլիվուդյան աստղերին. Ֆոտո

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր