ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ»          1 կալանավորի սնունդը 1113 դրամ արժե, բայց տանից են բանտեր հաց տանում. «Ժողովուրդ»       ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը, արդարացվում է իշխանությունը. «Ժողովուրդ»    

14 ապր 2018 09:52

Հայտնի է Ուֆայի դիտահորում աշխատելիս մահացած Հայաստանի քաղաքացիների ինքնությունը

Հայտնի է Ուֆայի դիտահորում աշխատելիս մահացած Հայաստանի քաղաքացիների ինքնությունըԱպրիլի 13-ին՝ ժամը 19:12-ին, ՌԴ-ում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Ուֆա քաղաքի Բելսկայա 25 հասցեի մոտակայքում՝ դիտահորում աշխատանքներ իրականացնելիս մահացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Ժամը 19:31-ին կապ է հաստատվել ՌԴ Բաշկորտոստանի Ճգնաժամային Կառավարման Կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 12:18-ին դիտահորում աշխատանքներ կատարելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Կամո Գերասիմի Պետրոսյանը (1983 թ.), Մերուժան Սերգեյի Աֆանիկովը (1962 թ.), Սուրիկ Ժորայի Աֆանիկովը (1981 թ.), Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը (1962 թ.) և Ռաֆիկ Գագիկի Գրիգորյանը (1989 թ., ՌԴ քաղաքացի), իսկ Ռուստամ Ռոբերտի Մելքոնյանը (1973 թ.) հոսպիտալացվել է Ուֆայի քաղաքային հիվանդանոց:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր