Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել          Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը       Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը    

14 ապր 2018 22:10

Եղանակը Հայաստանում. ապրիլի 15

Եղանակը Հայաստանում. ապրիլի 15Հանրապետության տարածքում ապրիլի 15-ին հատկապես Լոռիի, Տավուշի, Սյունիքի եւ Արցախի լեռնային եւ նախաալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով:
Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ, ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ին կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 8-10 աստիճանով, այնուհետեւ նույնքան կբարձրանա:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +17+19 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +5+10,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +5+10,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +12+15,
Գեղարքունիքում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +5+10,
Լոռիում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +12+15,
Տավուշում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +13+18,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +5+10,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+7, ցերեկը` +15+18,
Արարատում՝ գիշերը`+6+9, ցերեկը` +17+19,
Արմավիրում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +17+19,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +5+10,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +17+19,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +5+10,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` 0+3,
Արցախում՝ գիշերը` +4+7, ցերեկը՝ +15+10:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր