17:05 - Մի քանի գաղտնիք սեքսի մասին, որոնք ոչ ոք ձեզ չի պատմի         16:48 - 16-ամյա տղան դանակահարել է մոր ընկերոջը      16:30 - Արմեն Գևորգյանը չի կալանավորվի    

16 ապր 2018 09:05

Մետրոյում սկսվեց ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԼՈՒՍԱՆԿԱՐ

Մետրոյում սկսվեց ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԼՈՒՍԱՆԿԱՐԵրբ գնացքը կանգ առավ  մետրոյի «Հանրապետության հրապարակ»կայարանում, մի խումբ երիտասարդներ դուրս եկան, եւ  պառկելով՝ թույլ չտվեցին դռները փակվեն։  Նրանք վանկարկում էին «Քայլ արա», «Մերժիր Սերժին»։  Ոստիկանները փորձեցին արգելել։  Ակցիան տեւեց 15 րոպե։  Երիտասարդները հայտնեցին, որ ակցիան իրականացրել են նաեւ մյուս կայարաններում։ Նրանցից մի քանիսին տեղեկացրել են, որ  վարչական տույժի են ենթարկվելու։
«Մենք չենք պատասխանի». Ն. Փաշինյան
Մետրոյում սկսվեց ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԼՈՒՍԱՆԿԱՐ
Մետրոյում սկսվեց ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԼՈՒՍԱՆԿԱՐ
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դիմեց ոստիկաններին։ Նա նրանցից էլ ներղություն խնդրեց, որ իրենց ակցիայի պատճառով վերջիններս ստիպված են եղել ամբողջ օրը հերթապահել։ «Եթե նույնիսկ դուբինկաներով ծեծեք, մենք չենք պատասխանելու»,- ասաց նա։
Ուսանողները փակել են Աբովյան փողոցը
 Մի խումբ ուսանողներ առավոտյան դասի գնալու փոխարեն՝հավաքվել են Աբովյան փողոցում՝  ՍԱՍ սուպերմարկետի մոտ։ Նրանք հայտարարեցին դասադուլ եւ փակեցին Աբովյան փողոցը՝  նստելով գետնին։
Ոստիկանները պատնեշներ են դրել Բաղրամյան պողոտայում
Ցուցարարնեը շարժվում են դեպի  ԱԺ։    Բայց հանդիպելով ոստիկանական պատնեշի՝ նրանք նստեցին գետնին։
Ցուցարարները փակում են Բաղրամյան պողոտան
Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրում բոլոր քաղաքացիներից, որ իրենք կաթվածահար են անում երթեւեկությունը։ «Բայց մենք այս փոքրիկ ակցիայով Ձեր պաշտպանում ենք ավելի մեծ անհարմարությունից»,- հայտարարեց նա՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանի երրորդ կառավարումը։  Նիկոլ Փաշինյանը նստել է ավտոբուսի առաջ  Բաղրամյան- Մոսկովյան հատվածում։  Ընդ որում՝ ակցիան սկսվել է նախատեսվածից 15 րոպե շուտ։ 
Հաղթանակի կամուրջը չի փակվում
Ըստ Քաղաքացիական անհնազանդության ծրագրի՝ առավոտյան 8.15-ից նախատեսվում էր փակել նաեւ կամուրջները։ Հաղթանակի կամուրջը չի հաջողվել արգելափակել, քանի որ , ինչպես  հայտնել է  ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը, իրենց մեքենաները տարել են տուգանային հրապարակ։
«Բաղրամյանում» գնացքը չի կանգնում
Երեւանի մետրոպոլիտենի ուղեւորներին առավոտից զգուշացնում են, որ գնացքը չի կանգնելու «Բաղրամյան» կայարանում:
Երբ մեր թղթակիցը փորձել է ճշտել, նրան պատասխանել են, որ պատճառը՝ տեխնիկական է:
Կայարաններում բազմաթիվ ոստիականներ են:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր