Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

20 ապր 2018 11:00

«Ժողովուրդ». Արայիկ Խանդոյանի նկատմամբ մահափորձի հետքերով. ինչ է պարզաբանում «Նուբարաշենի» բանտապետը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահափորձ է ծրագրվել: «Սասնա ծռերի» աջակիցները հաղորդագրություն էին տարածել, թե «Նուբարաշեն ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաեւ «Սասնա ծուռ» Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ:
Նուբարաշենում ներքին խոսակցություն է շրջանառվում, որ այդ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն տրվել է ղեկավարությունը` Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով»:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավար Սերոբ Հարությունյանը հերքել է ատրճանակ հայտնաբերելու լուրը: «Քրեակատարողական ծառայության ամբողջ գործունեւթյան ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեր կողմից երբեւիցե ատճրանակ, ինքնաշեն եւ այլ իրեր չի հայտնաբերվել»,- ասել է նա` հրաժարվելով, սակայն, պատասխանել այլ հարցերի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր