Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

20 ապր 2018 18:45

Հայաստանի ոչ պոպուլյար նախագահն իրեն վարչապետ է կարգել. The Economist-ի անդրադարձը

Հայաստանի ոչ պոպուլյար նախագահն իրեն վարչապետ է կարգել. The Economist-ի անդրադարձըԲրիտանական The Economist պարբերականը «Հայաստանի ոչ պոպուլյար նախագահն իրեն վարչապետ է կարգել» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում վերլուծել է Սերժ Սարգսյանի նախագահությունն ու մեկնաբանել նրա ընտրությունը երկրի վարչապետի պաշտոնում: Այս մասին գրում է РУСАРМИНФО-ն:
«Տասը տարի իշխանության ղեկին լինելուց հետո Սարգսյանը շատ քիչ հիմքեր ունի հպարտանալու. երկրի տնտեսությունը կախված է Ռուսաստանից տրանսֆերտներից, գործազրկությունը կազմում է շուրջ 20%, տաս հայերից երեքը գտնվում են աղքատության շեմից այն կողմ, գոյատեւելով օրական 2,90 դոլարով: Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները փակ են: Ներդրողներին զսպում է Հայաստանի ներսում առկա կոռուպցիան: Օլիգարխները, որոնցից մեկը նաեւ հենց Սարգսյանն է, վերահսկում են արդյունաբերության հիմնական ոլորտները»,-  գրում է բրիտանական պարբերականը:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ 2014 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում առաջադրվել երկրի վարչապետի պաշտոնին եւ նշում, որ սահմանադրական փոփոխություններից հետո նրա իրական մտադրությունները բոլորին պարզ դարձան:
«Սահմանադրական փոփոխությունները, որոնք Սերժ Սարգսյանն իրականացրեց 2015 թվականի դեկտեմբերին, վարչապետին տալիս են գրեթե բոլոր լիազորությունները, որոնք նախկինում նախագահինն էին: Հենց այդ փոփոխություներն էլ հենց վերացրեցին ընտրություններով ՀՀ նախագահ ընտրելու դրույթը»,-  գրում է The Economist-ը:
Պարբերականը նաեւ նշում է, որ ընտրությունների վերացումը երաշխավորում է Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում նշանակել անձանց իր շրջապատից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր