Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 ապր 2018 21:10

Ես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, որ հենց հիմա բանակցենք եւ սկսենք երկխոսությունը. Կարեն Կարապետյան

Շատ մեծ հույս ունեմ, որ մեր ազգը պրագմատիկ, ռացիոնալ լինելով, վտանգի զգացողություն ունենալով, որովհետեւ կյանքն է այդպես ստիպել, սթափ մտածելու եւ հասկանալու է, որ սա հեռանկարային չի: «Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով այս օրերին ընթացող ցույցերի ու երթերի մասին հարցին:
Դիտարկմանը, թե իշխանությունը երկխոսություն է առաջարկում, իսկ հանրահավաքի մասնակիցները կողմնակից են «թավշյա հեղափոխության», եւ ո՞րն է լինելու այս տեսակետների հատման կետը եւ ե՞րբ, Կարեն Կարապետյանը պատասխանել է՝ հենց հիմա, եթե, իհարկե, ռացիոնալ եւ պրագմատիկ մտածենք:
«Մենք ռեպուտացիոն կորուստներ ենք ունենում, մենք կանխատեսելի երկիր չենք ընկալվում, եւ դա բերելու է հետեւանքների: Ես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, որ հենց հիմա բանակցենք եւ սկսենք երկխոսությունը: Ինչի՞ պետք է ինչ-որ պահի սպասենք»,- հավելել է Կարեն Կարապետյանը:
Ստեղծված իրավիճակից ելքը առաջին փոխվարչապետը համարում է բոլորին հուզող հարցերը բարձրացնելը. «Լսենք հուզող հարցերը, տանք առաջարկեր, բարձրացնենք բոլոր կնճռոտ հարցերը եւ համարձակ խոսենք դրա մասին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր