Ո՞ր կողքի վրա են խորհուրդ տալիս քնել բժիշկները
Երբևէ մտածել եք, արդյո՞ք ճիշտ եք քնում։ Պարզվում է, մարդու քնած դիրքը սկզբունքային նշանակություն ունի նրա առողջության համար։
Եթե մարդ վատ է քնում, ժամանակի ընթացքում առողջական խնդիրներ է ձեռք բերում։ Իսկ գիտե՞ք, որ բուդդայական վանականները հատկապես ձախ կողքի վրա են քնում։
Չնայած, որ դա տարօրինակ է հնչում, անուամենայնիվ, ձախ կողմի վրա քնելը առավելություններ ունի առողջության համար։
Ավիշը հոսում է ձախ կողմի ուղղությամբ։ Ձախ կողմը ավշային համակարգի ուժեղ կողմն է։
Հնդիկները գտնում են, որ եթե դուք ուզում եք ուտելուց հետո հանգստանալ, դա պետք է անեք ձախ կողմի վրա։
Ստամոքսն ու ենթաստամոքսային գեղձը ձախ կողմի վրա են թեքվում։ Եթե ձախ կողմի վրա կարճ հանգստի ժամ ունեք, նրանք երկուսն էլ կախված են, բնականաբար դա էլ է նպաստում իդեալական և էֆեկտիվ մարսողությանը։ Սնունդը բնական ձևով շարժվում է ստամոքսով, և ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները արտադրվում են նրա ամբողջ ճանապարհին։