Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

22 ապր 2018 19:03

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է. «Խաղաղ կերպով և օրենքին համապատասխան արտահայտման ազատության իրավունքի իրացումը համընդհանուր և ֆունդամենտալ իրավունք է բոլորի համար: Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին կհարգեն այս իրավունքը և օրենքը կկիրառեն արդար ու հավասարապես՝ Հայաստանի միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային համապատասխան: Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքին համապատասխան արտահայտման ազատության իրավունքն իրացնելիս, պետք է անմիջապես ազատ արձակվեն: Խիստ կարևոր է, որ բոլոր կողմերը զսպվածություն ու պատասխանատվություն ցուցաբերել: Հայտարարությունում մտահոգություն է հայտնվում, որ վարչապետ Սերժ Սարգսյանի ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճ հանդիպումը չի կանխել էսկալացիան»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր