Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

23 ապր 2018 14:02

Բոլորս պարտավոր ենք ականջալուր լինել երիտասարդության ձայնին. Ամերիկահայ խոշոր գործարար, բարերար Գարո Արմեն

Բոլորս պարտավոր ենք ականջալուր լինել երիտասարդության ձայնին. Ամերիկահայ խոշոր գործարար, բարերար Գարո ԱրմենԱմերիկահայ խոշոր գործարար, ֆինանսիստ և բարերար Գարո Արմենը (Նյու Յորք) հանդես է եկել Հայաստանի հասարակությանն ու իշխանություններին ուղղված հայտարարությամբ: Արմենը Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ բարեգործական ծրագրերից մեկի՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիրն է:
Ես հիմնադիրն եմ Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ մի կազմակերպության, որ նվիրել է իրեն մեր երիտասարդ սերնդի բարեկեցությունն ու բազմակողմանի աճն ապահովելուն:
 
Որպես պատասխանատու հայեր, քաղաքացիներ՝ մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի մեր ապագա սերունդները հնարավորություն ունենան բարգավաճելու մեր հայրենիքում: Հայրենիքում, որ նաև անվտանգ պետք է լինի: 
 
Այն աշխարհը, որում ապրում ենք, առաջադիմում է անհավանականորեն արագ և մղվում է տեխնոլոգիական առաջընթացով ու անտեսանելի կապերով: Այսպիսի իրականության պայմաններում մենք բոլորս պարտավոր ենք ականջալուր լինել երիտասարդության ձայնին և դա նախևառաջ այն պատճառով, որ մեր հայրենիքի ապագա առաջնորդները հենց նրանց շարքերից են ելնելու: Այս երիտասարդները շարժիչ ուժն են այն նոր և գեղեցիկ Հայաստանի, որով մենք բոլորս հպարտանալու ենք:
Անտեսել երիտասարդ ու նաև ոչ շատ երիտասարդ հայերի այս փայլուն սերնդի կողմից առաջ քաշվող խնդիրներն ու իրականությունը՝ մեծապես անպատասխանատու վարքագիծ է:
 
Գտնել պատճառաբանություններ՝ երկարաձգելու համար այն իրավիճակը, որին բախվել է մեր երկիրը, նշանակում է պարզապես երկարաձգել այն տառապանքը, որ կրում են նրանք, ովքեր փոփոխություններ են ուզում և նրանք, ովքեր իրենք՝ փոխվելու կարիք ունեն: 
 
Ես ականատես եմ և ականջալուր խնդրանքներին և այն սրտաբուխ պահանջներին, որ հնչեցնում են մեր երիտասարդներն ու մայրերը: Եվ այդ կոչերը չունեն այլ օրակարգ, քան պարզ փոփոխություններն են, իսկ հնչեցնողներն իրենց ձայնը լսել են պահանջում:
 
Մեր ղեկավարները պարտավոր են ընդառաջ գնալ այդ պահանջներին՝ քանի դեռ շատ վատ իրավիճակը չի վերափոխվել առավել վատթարի:
 
Փոփոխություններն անխուսափելի են՝ քանզի դրանց միջոցով է միայն, որ առաջընթացը հնարավոր է դառնում: Եվ փոփոխություններն այդ հրամայական են այսօր:
 
Գարո Արմեն
Հիմնադիր
Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF)
 
 I am the founder of the Children of Armenia Fund (COAF), an organization which has dedicated itself to the well-being and the prosperity of our young generations.
 
As responsible Armenians, we all want to ensure that our future generations can prosper in the safety of our country.
 
The world we live in is progressing at a remarkably fast pace, driven by advances in technology and communication. With this reality, we all share a responsibility to listen to what our people have to say, because the future leaders of our country will emerge from among them. These young people will help create a new and beautiful Armenia that we can all be proud of.
 
Turning a blind eye to the realities as expressed by these young generations of Armenians, and the old alike, is nothing short of irresponsible.
Coming up with excuses to prolong the eventualities our country will face will simply prolong the pain for those who want change as well as those who need to change. I have been hearing, loud and clear, the pleas and heartfelt calls of our youth and our families. And they have no ill-intentions; they simply want change and they want to be heard. Our leaders should listen hard, as it is not too late before a bad situation gets even worse. Change is inevitable, for it is through change that progress is born.

Garo Armen
Founder
Children of Armenia Fund (COAF)

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր