Փետրվարի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          ՔՊ-ում էլի խմորումներ են, կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության արդյունքների պատճառով. «Փաստ»       Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ    

23 ապր 2018 15:52

Ծառատունկ Եռաբլուրում՝ զոհված զինծառայողների ծնողների մասնակցությամբ

Ծառատունկ Եռաբլուրում՝ զոհված զինծառայողների ծնողների մասնակցությամբԱպրիլի 21-ին ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած տղաների ծնողներն այցելեցին Եռաբլուր՝ իրականացնելու ծառատունկ, Եռաբլուրի անմշակ հատվածներում։
 
Ներկա էին ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի, Գրիգոր Հարությունյանի, Բագրատ Ալեքսանյանի մայրերը, Ռոբերտ Աբրահամյանի հայրը։    Այս հրաշալի նախաձեռնության հեղինակի՝ ապրիլյան պատերազմում զոհված հերոս հրամանատար Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը,hayacq.com-ի հետ զրույցում նշեց, որ նմանատիպ միջոցառումներ պետք է իրականացնեն նաև Հայաստանի այլ պանթեոններում։ «Ուզում եմ, որ բոլոր պանթեոններում ծառատունկ լինի, կանաչ ու գեղեցիկ լինի։ Հայաստանի բոլոր մարզերում, որտեղ կան պանթեոններ, կփորձենք հնարավորության սահմաններում կանաչապատել․․․ որ դրախտ դառնան։  Ասում են՝ մեր տղաները դրախտում են, չէ՞։ Բայց իրականում չկա էդ դրախտը»։

Ծառատունկն իրականացվեց ՀՀ Պաշտպանության և Բնապահպանության նախարարությունների աջակցությամբ, Լուսակերտի և Պատվո-պահակային զորամասերի  զինծառայողների ջանքերով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր