Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

25 ապր 2018 00:18

Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ դեսպանությունների հայտարարությունը

Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ դեսպանությունների հայտարարությունըՀայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությունը
Երևան, 24 ապրիլի 2018թ․
Եվրոպական միությունն ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մենք ողջունում ենք փոփոխությունների խաղաղ բնույթը, որին ականատես եղանք:
Շարունակում է կարևոր մնալ ներկա իրավիճակի սահուն և խաղաղ լուծումը։ Վճռորոշ է մնում ազգային երկխոսությունը շահագրգիռ բոլոր քաղաքական կողմերի ներգրավվածությամբ:
Հայ ժողովրդի պատմության այս կարևոր օրը Եվրամիությունն ակնկալում է շարունակել աշխատանքը Հայաստանի հետ միասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2018 թվականի ապրիլի 11-ին միաձայն վավերացված «Համապարփակ և ընդգրկուն գործընկերության համաձայնագրին» համահունչ ԵՄ-Հայաստան հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ, 
ժողովրդավարության կոնսոլիդացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բարեկեցիկ և դիմակայուն սոցիալ-տնտեսական համակարգի զարգացման նպատակով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր