Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

25 ապր 2018 12:00

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այսօրվա ծրագիրը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այսօրվա ծրագիրըՔիչ առաջ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրապարակեց շարժման այսօրվա քայլերը:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է, որպեսզի մինչև արտահերթ ընտրությունները՝ «ժողովրդի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը լինի երկրի վարչապետ»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին Արշակունյաց պողոտան, Հալաբյան-Կիևյան խաչմերուկը փակ է, Մարտունիից 200 ավտոմեքենաներ ավոտերթով գալիս են Երևան: Նա հայտնեց, որ քիչ հետո իրենք երթով կշարժվեն դեպի Մաշտոցի պողոտա՝ հասկանալու համար, թե քաղաքում ինչ է կատարվում, և վերջում Հանրապետության հրապարակում հանրահավաք կունենան. «Ժամը 6-ին այստեղ «Նեմրա» խմբի համերգն է լինելու, իսկ 7-ին՝ հանրահավաքը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր