Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

25 ապր 2018 20:00

ԱԺ-ն մոտ օրերս ընտրելու է վարչապետ եւ ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը. Հայտարարվեց հանրահավաքում

Այս հեղափոխությունը կլինի հաստատված, եթե լինեն ազատ եւ արդար ընտրություններ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Մերժիր Սերժին» դաշինքի անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։
Նա նաեւ կոչ արեց, որ մեքենաների երթեւեկությունը խնդիրներ չստեղծի, պահպանեն երթեւեկության սահմանված արագությունը։ Նա նաեւ նշեց, որ կան մեքենաներ, որոնց համարանիշները փակ են լինում։ Գրիգորյանը պահանջեց, որ պահպանվեն համակեցության տարրական կանոնները, չաղտոտել, չաղմկել գիշերները։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց, որ այն, ինչ կատարվեց ցնցող էր։ «Այսօր մերժեցինք կեղծիքն ու սուտը, թույլ րտվեցինք, որ գողանալ մեր հաղթանակը։ Հանրապետական կուսակցությունը Հայաստանում այլեւս իշխանություն չունի, այն պատկանում է արդեն ժողովրդին եւ դա անշրջելի է»,- նշել է Ռուբինյանը։
Նա նշեց, որ անհրաժեշտ է նոր վարչապետ ընտրել, ի պատասխան բազմահազար ցուցարարները սկսեցին վանկարկել «Նիկոլ, Նիկոլ»։ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտ օրերս ընտրելու է վարչապետ եւ ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Ռուբինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր