էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան սպանել է հորը    

26 ապր 2018 11:16

Հարկավոր է բացառել ՀՀԿ-ի մասնակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններին. Ժիրայր Սէֆիլյան

Հարկավոր է բացառել ՀՀԿ-ի մասնակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններին. Ժիրայր ՍէֆիլյանԺիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի կոչը Քաղաքացիական Սարդարապատի երիտասարդ մարտիկներին
 
Սիրելի երիտասարդնե՛ր, Հայրենաբնակնե՛ր և Արտերկրից ժամանածնե՛ր
 
Քաղաքացիական Սարդարապատի առճակատման փուլը մոտենում է ավարտին։
 
Հաղթում է Հայ ժողովուրդը, Հայաստանի Քաղաքացին։ Սակայն պատերազմը դեռ երկար է տևելու։ Մեր պատմության ընթացքում գրեթե չկա պարտված ճակատամարտի դեպք, սակայն պարտված պատերազմները քիչ չեն։ Պատերազմը, մեր այսօրվա պարագայում, Արցախյան շարժմամբ սկսված ազգային-ազատագրական պայքարն է։ Պատերազմը շահելու համար դուք պետք է մնաք պայքարի մեջ և առաջնորդեք այն շատ ավելի լայն՝ Ռուսաստանի գաղութատիրությունից ազատագրվելու և ազգային-քաղաքացիական ինքնիշխան պետություն կառուցելու ակոսով։
Դա պատերազմի ներկայիս հանգրվանն է։ Այդ ակոսից դուրս չգալու և արդյունքի հասնելու համար դուք պետք է շարունակեք ճնշումը գաղութային համակարգի բաղադրիչների և առանձին ներկայացուցիչների վրա՝ մինչև նրանց լիակատար վնասազերծումը և ռևանշի վտանգի չեզոքացումը։ Դրա համար, օրինակ, հարկավոր է բացառել ՀՀԿ-ի և նրա ղեկավար ներկայացուցիչների մասնակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններին։ ՀՀԿ-ն պետք է արգելվի և, որակվելով հանցավոր համագործակցություն, ենթարկվի քրեական պատասխանատվության։ Բացի այդ, որոշումներ կայացնելու մակարդակի բոլոր պաշտոնյաներն ու գործիչները, որ ռեժիմին են ծառայել, պետք է ցմահ զրկվեն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Սրանք ապագաղութացման և լյուստրացիայի առաջնահերթ նվազագույն քայլեր են, որոնք կերաշխավորեն ռևանշի խափանումը և ազատ ընտրությունները։ Արտերկրաբնակ երիտասարդնե՛ր։ Շատ ողջունելի է, որ գալիս եք Հայաստան և տեր եք կանգնում երկրին։ Հույժ կարևոր է, որ Արտերկրից դեպի Հայրենիք երիտասարդ հայորդիների հոսքը շարունակվի, հզորանա և ակտիվորեն մաս կազմի ազատագրական պայքարին և պետականաշինությանը։ Գիտցե՛ք, հոգնել չկա՛, հուսահատվել չկա՛, եղեք նպատակասլաց և իրավատեր։
 
Դու՛ք եք տերը մեր երկրի
Ժիրայր Սէֆիլյան Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)
25-ը ապրիլի 2018թ., «Արմավիր» ՔԿՀ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր