Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 ապր 2018 14:17

Ինչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին. մանրամասնում է Խոսրով Հարությունյանը

Միակ ելքը քաղաքական երկխոսությունն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Հարցին՝ ՀՀԿ-ն կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտի՞ն, որպես ՀՀ վարչապետի թեկնածու, Հարությունյանը պատասխանեց.
«Մենք պատրաստ ենք բանակցելու, բանակցելու ընթացքում կգանք ընդհանուր մոտեցումների: Այս իրավիճակից պետք է դուրս գանք առանց մեծ կորուստների: Մեր պայմանավորվածություններն այդպես են, ուրիշ նախապայմաններ չունենք: Որեւէ նախապայման չունենալ ասելով, նկատի ունենք, որ բանակցությունների գալիս ենք առանց պայմանների»,- ասաց նա:

Երեկ կեսգիշերին Սերժ Սարգսյանն ԱԺ-ում հանդիպել է ՀՀԿ խմբակցության հետ, որպեսզի մանրամասնի, թե ինչո՞ւ է հրաժարական տվել: Խոսրով Հարությունյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն ասել է այն, ինչն արդեն հայտնի է իր հրաժարականի հայտարարությունից:

«Ակնհայտ էր մի բան, որ հանրության մի ստվար զանգված դեմ էր նրա վարչապետ լինելուն, որպեսզի խուսափի հետագա զարգացումներից, հրաժարական է տվել: Ես սա գնահատում եմ պատասխանատու քայլ»,- ասաց նա եւ պատասխանելով կուսակցության շարքերը լքողներ կլինե՞ն հարցին, նշեց.
«Ես չեմ կարող կանխագուշակել՝ նման բան կլինի, թե՝ ոչ: Կոնկրետ երեկ՝ ֆրակցիայի նիստում ակնհայտ էր միասնական լինելու ոգին»,- ասաց նա:
Գիշերը տարածված հաղորդագրության մեջ ասվում էր, որ նաեւ ՀՀԿ-ն պետք է մտածի կուսակցության նոր նախագահի ընտրության մասին: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից տրամաբանորեն ենթադրում է, որ պետք է հրաժարվի նաեւ ՀՀԿ նախագահի պաշտոնից:

«Երեկ այդ խոսակցությունը գնում էր: Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե հրաժարվում եմ վարչապետի պաշտոնից, ապա իմաստ ունի նաեւ այս պաշտոնից հրաժարվեմ»:
Այս պահին, ըստ Հարությունյանի, ՀՀԿ-ն կղեկավարի Կարեն Կարապետյանը, մինչեւ նոր նախագահ ընտրելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր