Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

26 ապր 2018 19:46

Այս շարժումը չի ավարտվելու, մինչեւ վերջնական հաղթանակի չհասնենք. ՔՊ անդամ

Այս շարժումը չի ավարտվելու, մինչեւ վերջնական հաղթանակի չհասնենք հանրապետական կուսակցության նկատմամբ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը։
ՔՊ մեկ այլ անդամ էլ՝ Էդուարդ Աղաջանյանը նշել է, թե բազմաթիվ բողոքներ են ստացել հանրահավաքի անվան տակ կատարվող ապօրինությունների մասին․ Նա նշել է, որ չի կարելի վարել մեքենաները առանց համարանիշների, գիշերը ժամ 12-ից աղմկելը, ավտոմեքենաների կտուրները նստելը, ոչ սթափ վիճակում ղեկին նստելը։
«Մարդիկ հարցնում են եւ սպասում են ծրագրային ելույթների ապագա Հայաստանի տեսլականի մասին։ Սա նախընտրական քարոզարշավ չէ, սա թավշյա, սիրո եւ համերաշխության հեղափոխություն է։ Մեր միակ նպատակն է, որ ժողովրդի վստահությունը ստացած ուժ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ստանձնեն ՀՀ-ում արդար,թ ափանցիկ ընտրությունների կազմակերպման պատասխանատվությունը»,- նշել է նա։ Աղաջանյանը նաեւ նշել է, որ տեղեկատվական սադրանքներ են պտտվում. «Խնդրում, հորդորում եմ՝ չտրվել սադրանքների։ Դրանք ունեն մեկ նպատակ՝ սերմանեն կասկած, անվստահություն եւ խարխլեն մեր միասնությունը»։
Այսօր՝ ավելի վաղ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Իմ քայլը», Մերժիր Սերժին» նախաձեռնությունների եւ ուսանողական շարժման նիստում ռազմավարական որոշումներ են կայացրել։ «Հեղափոխությունը պետք է հետեւողական շարունակվի եւ բերի իրական, ոչ թե կեղծ փոփոխություններ»,- ասել է Փաշինյանը եւ հավելել. «Այսօր չափազանց կարեւոր, ստրատեգիական բնույթի ասելիք է լինելու, երկրորդ փուլի ճանապարհային քարտեզն է, թե ինչպես պիտի շարժվենք առաջ՝ հեղափոխությունը հասցնելու տրամաբանական, բոլորիս համար ցանկալի հանգրվանի»։
Նշենք, որ այսօր երթը կարճ է եղել, Փաշինյանը կոչ էր արել վերջ տալ առանց համարանիշներ մեքենա վարելու պրակտիկային, նաեւ բացել Երեւանի փողոցները, որ մարդիկ կարողանան մասնակցել հանրահավաքին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր