Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր»          Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակ       Այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան. Ալեն Ղուլյան    

26 ապր 2018 20:33

Հայաստանում գոյություն ունի նոր իշխանություն՝ ժողովուրդը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում գոյություն ունի նոր իշխանություն՝ ժողովուրդը։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում գոյություն ունի նոր իշխանություն եւ այսօր այս փաստը արձանագրվեց մի դեպքով։ Երեկ երեկոյան, մենք բազմաթիվ ահազանգեր ստացանք, որ մայրաքաղաքում առանց համարանիշների մեքենաներ, որոշեցինք լուծել այդ խնդիրը։ Եւ այսօր կես ժամ, մի ժամ հետո Երեւանում չկար առանց համարանիշների որեւէ մեքենա»,- ասել է Փաշինյանը։
Նա ներողություն է խնդրում, որ ավելի վաղ եւ ավելի արագ չեն լուծել, բայց դա կապված էր մի պատճառի հետ։ «Երեկ ամբողջ օրը մի հսկայական պարագծով երթ ենք իրականացրել եւ զբաղված ենք եղել այդ երթով։ Այս պահից ի վեր Հայաստանում չպետք է լինի ոչ մի առանց համարանիշի մեքենա, ոչ մի լկտի վարորդ։ Կարեն Կարապետյանը չի կարող այդ խնդիրը լուծել, դու կարող եք լուծել»,- նշել է նա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր