Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

27 ապր 2018 16:50

Ո՞րն է ելքը. ՕԵԿ-ը կրկին հայտարարությամբ է հանդես եկել

Ո՞րն է ելքը. ՕԵԿ-ը կրկին հայտարարությամբ է հանդես եկել«Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Ե´վ Նիկոլ Փաշինյանը, և´ Կարեն Կարապետյանը հայտարարել են արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության և անհրաժեշտության մասին, որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծում՝ հանգուցալուծում, որը մենք առաջարկել ենք դեռևս մեկ շաբաթ առաջ՝ ՕԵԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ:
Ավելին, մենք հայտարարել ենք շարժման առաջարկներն ընդունելու անհրաժեշտության մասին, ինչը հիմք կդնի նոր, ազատ և հաղթանակած քաղաքացու Հայաստանի:
Այս առումով գլխավոր հարցը չպետք է լինի , թե ով է ղեկավարելու կառավարությունը այս անցումային շրջանում՝ ընդամենը 40 օր, մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ:Եվ ի վերջո, ով է կրելու քաղաքական պատասխանատվություն ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:
Շարժման ամենամեծ ձեռքբերումը պետք է լինի այն մինչև իր վերջնական նպատակին հասցնելը:Որպես շարժմանն աջակցած քաղաքական կազմակերպություն, առաջարկում ենք հատուկ օրենքով Ազգային ժողովում ձևավորել բազմակուսակցական քաղաքական և քաղաքացիական խորհուրդ , որը կերաշխավորի ընտրական օրենսգրքի փոփոխությունը, արտահերթ ընտրությունների ազատ , արդար, առանց վարչական ճնշումների և ընտրակաշառքի անցկացումը, կառավարության բոլոր անդամների, պարտականությունները ընդամենը այդ ժամանակահատվածում, կդրվեն ապակուսակցական աշխատակազմի ղեկավարների և հատուկ ծառայողների վրա, որովհետև ոչ մի ժամանակավոր կառավարություն չի կարող ազդեցություն ունենալ ընտրությունների վրա, քանի որ ժողովրդական այս արդարացի ընդվզման ալիքի նպատակը ժողովրդի իշխանության ձևավորումն է՝ ազատ և արդար ընտրությունների անցկացման միջոցով.
Կուսակցության քաղաքական խորհուրդը ողջունում է նաև Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակի, Իրազեկ քաղաքացիների միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հայաստանի հելսինկյան կոմիտե հասարակական կազմակերպությունների՝ արդար ընտրությունների նախապայմանների մասին հայտարարությունը և կոչ է անում կյանքի կոչել այս քաղաքական հանգուցալուծմը՝ նաև մեր հնչեցրած առաջարկի շրջանակներում»,-ասված է ՕԵԿ հայտարարությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր