Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին. «Ժողովուրդ»          Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ»       Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ»    

27 ապր 2018 18:50

«Ծառուկյանը» դեռևս չի կողմնորոշվել

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս չի կողմնորոշվել, թե ինչպես է քվեարկելու մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ։ Խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ քննարկումները, հանդիպումներն անընդհատ ռեժիմով շարունակվում են և որոշում դեռևս չի կայացվել։
«Քանի որ քաղաքական օրակարգի հետ կապված քննարկումները շարունակվում են, վերջնական որոշում դեռ չկա»,- ասաց Ի.Տոնոյանը։
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարց օրակարգում կա՞, Ի.Տոնոյանը պատասխանեց. «Բազմաթիվ հարցեր են օրակարգում՝ դիրքորոշում և այլ հարցեր։ Երբ կլինի եզրահանգում, կտեղեկացնենք»։
Չի որոշվել նաև արդյո՞ք խմբակցությունն ազատ է քվեարկությունն իրականացնելու, թե՞ միասնական հանդես կգա։ Ի.Տոնոյանը նշեց, որ քանի որ դեռ քննարկումները շարունակվոմ են, այդ հարցին անդրադարձ չի եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր