19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

27 ապր 2018 19:46

Նիկոլ Փաշինյանն ուզում է քաղաքական մոնոպոլիա ստեղծել. Կարեն Կարապետյան

Մենք չենք ընտրում լավ, բարոյական, հեղինակություն ունեցող մարդու, մենք ընդունում ենք գաղափարը։ Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ մեկնաբանելով ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կամ ինքը կլինի վարչապետ կամ ոչ ոք չի լինի:
«Տեսեք, ես ուզում եմ անպայման լսված լինի իմ ասածը: Ասվում է, բանակցությունների ժամանակ իմ օրակարգն է, այլ օրակարգ չկա, միակ վարչապետը ես եմ, կամ ոչ մեկը... Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, բազմակարծության մասին, մեկս մյուսին լսելու մասին, հանդուրժողականության մասին, Սահմանադրության, պառլամենտական երկրի մասին. սա մոնոպոլիայի է նման, քաղաքական դաշտի մոնոպոլիայի: Հետո՝ ասվում է, ես վարչապետի թեկնածու եմ: Ես իրականում շատ խորը հարգանքով եմ վերաբերվում այն քաղաքացիներին, որոնք իրենց անվստահությունը, անհամաձայնությունը, դժգոհությունն են արտահայտում եւ որ խաղաղ է անցնում ամեն ինչ, փառք Աստծո, ու հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
«Մենք պետք է ձեւավորենք այդ քաղաքական մշակույթը, որ մեկս մյուսին լսենք: Հիմա մի տեղում հավաքված մեր քաղաքացիներն ասում են վարչապետն այսինչն է, մեկ այլ տեղում հավաքված մեր ժողովուրդը, քաղաքացիներն էլ եթե ասեն վարչապետն այսինչն է, ի՞նչպես ենք ընտրելու՝ ո՞րն է վարչապետը: Այդ իսկ պատճառով կա հարթակ, որտեղ վարչապետն իր ծրագիրը պետք է ներկայացնի: Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանն ունի ծրագիր՝ ինչպիսի՞ երկիր է ուզում կառուցել, ի՞նչ թիրախներ է դնում անվտանգության, արտաքին հարաբերությունների, տնտեսական աճի, սոցիալական, արդարության եւ այլն, բայց հենց մենք պետք է ընտրենք ծրագիրը: Մենք չենք ընտրում լավ, բարոյական, հեղինակություն ունեցող մարդու, մենք ընդունում ենք գաղափարը, եւ ես չեմ բացառում, որ այն համաքաղաքացիները, որոնք դժգոհ են այսօրվա քաղաքականությունից՝ կարող է իրենք բոլորն էլ ուզում են, որ հենց ինքը լինի վարչապետ, բայց կարող է եւ ոչ»,- նշել է Կարապետյանը եւ հավելել. «Կարող է նրանք դժգոհում են այսօրվա կառավարումից, բայց եթե վարչապետի ընտրություն տաս՝ ո՞ւմ ես ուզում՝ այսինչ մարդուն, այնինչ մարդուն, իր ծրագիրը, իր թիմը, կարող է եւ, պայմանական եմ ասում, պարոն Փաշինյանը չլինի: Այդ իսկ պատճառով մենք ասում ենք Սահմանադրությունն այդ ամբողջը կանոնակարգել է, դուրս եկեք Ազգային ժողով ձեր ծրագրով, եւ եթե ունեք այդ քվեն՝ ստացեք այն եւ դարձեք վարչապետ: Բայց մոնոպոլիզացնել՝ ասել, ես եմ միայն վարչապետը, այլ թեկնածու չկա, բանակցությունների ժամանակ ես եմ օրակարգը թելադրում, դու օրակարգի իրավունք չունես, չեմ կարծում, որ մենք ցանկացել ենք այդպիսի հասարակություն ձեւավորել»:





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր