Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները          Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»       Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»    

27 ապր 2018 20:45

Սթրեսից ազատվելու 8 պարզ ու էֆեկտիվ միջոց

Սթրեսից ազատվելու 8 պարզ ու էֆեկտիվ միջոցԱյս տարրական մեթոդների արդյունավետությունը հաստատվել է հետազոտություններով։
1. Խորը շնչեք
Խորը ներշնչելն ու արտաշնչելը սթրեսի մակարդակն իջեցնելու արագ միջոց են։ Հետազոտությունների համաձայն՝ ճիշտ շնչառությունը կարգավորում է ճնշումն ու թուլացնում մարմինը։
2. Ավելի շատ ծիծաղեք
Ծիծաղն իջեցնում է սթրեսի հորմոնների՝ կորտիզոլի և ադրենալինի մակարդակը։
3. Կազմեք գործերի ցանկ ու ջնջեք ավելորդ գործերը
Գործերի հստակ պլանը թույլ է տալիս տարանջատել շտապ, անհետաձգելի գործերը ոչ այնքան կարևորներից։ Դա տալիս է շատ ազատ ժամանակ ու թույլ չի տալիս անհանգստանալ կամ խուճապի մատնվել։
4. Հրաժարվեք ալկոհոլից
Հետազոտությունների համաձայն՝ սուր սթրեսը առաջացնում է ալկոհոլի ավելի շատ օգտագործում, բայց սպիրտայինը միայն բարձրացնում է սթրեսի մակարդակը։
5. Զբաղվեք ֆիզկուլտուրայով
Սթրեսի դեմ պայքարի համար են ցանկացած ձեզ համար հաճելի ֆիզիկական վարժությունները, այդ թվում՝ մաքուր օդին զբոսանքը։ Ակտիվությունն առաջացնում է ուրախության հորմոն՝ էնդորֆին։
6. Կերեք շոկոլադ
Գիտնականներն անցկացրել են մի փորձ, որի շրջանակներում բժիշկ ուսանողներն ամեն օր կերել են 40 գրամ մուգ կամ կաթնային շոկոլադ։ 14 օր հետո նրանց մոտ նկատվել է սթրեսի նվազում։
7. Կարդացեք գրքեր
Հետազոտությունները ցույց են տվել, որ ընթերցանությունը 68%-ով իջեցնում է սթրեսի մակարդակը։
8. Լիարժեք քուն
Լիարժեք քունը սթրեսից ազատվելու ամենաէֆեկտիվ միջոցներից է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսի, անհանգստության մակարդակը շատ ավելի ցածր է այն մարդկանց մոտ, ովքեր օրվա մեջ քնում են 8 ժամից ավել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր