Մայիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ       Երևանում հաստաբուն ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա    

28 ապր 2018 09:45

Որոշել են մի ոտ առաջ ընկնել. Փաշինյանը կասեցրել է պրոցեսը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Ելք» խմբակցության անունից հաղորդագրություն էր տարածվել. «Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 2-րդ մասը՝ ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունը խմբակցության նիստում որոշեց ՀՀ վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին»։
Սակայն պարզվում է, գրությունն ԱԺ մուտք չի եղել։ Փաշինյանի «հակահեղափոխական» ընկերները՝ «Լուսավոր Հայաստանից» եւ «Հանրապետությունից» որոշել են մի ոտ առաջ ընկնել եւ առանց «ՔՊ»-ի հետ համաձայնեցնելու հայտարարել նրան առաջադրելու մասին՝ նախքան դիմումն ԱԺ քարտուղարություն ուղարկելը։
Սակայն Փաշինյանը կասեցրել է պրոցեսը, ասելով, որ իր թեկնածությունը պետք է առաջադրվի ԱԺ բոլոր խմբակցությունների կոնսենսուսով, քանի որ դա է ժողովրդի պահանջը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր