ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

28 ապր 2018 15:50

Մեդվեդեւը պատմել է ԱՄՆ պատժամիջոցներին ՌԴ պատասխանի մասին

Ռուսաստանը պետք է ԱՄՆ-ից սովորի տնտեսական շահերի պաշտպանության կոշտ պրագմատիզմը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ խոսելով ՌԴ-ի նկատմամբ սահմանված ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին։ Վարչապետը նշել է, որ դրանք ընդտ էության հովանավորչական միջոցներ են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ամերիկացիները միշտ են իրենց այդպես դրսեւորել, նրանք նույնսիկ քաղաքական պայման առաջ քաշելով, առավելագույնս պաշտպանել են իրենց շուկան եւ փորձել են առաջ տանել իրենց տնտեսական օրակարգը։ Ինչ-որ բաներ մենք պետք է սովորենք նրանցից, բայց դա չի նշանակում, որ մենք դրա հետ համաձայն ենք»,-շեշտել է Մեդվեդեւը։

Նա ԱՄՆ հերթական պատժամիջոցներն անվանել է տգեղ եւ գռեհիկ։ Մեդվեդեւը նշել է, որ այդ միձոցների ներքո հայտնված շատ ընկերությունները շատ խոշոր են, դրանցից որոշներն ընդհանրապես աշխարհում առաջին կամ երկրորդ տեղն են զբաղեցնում։ Մեդվեդեւի կարծիքով՝ դա անբարեխիղճ մրցակցություն է։
Ռուսաստանի պատասխանը, Մեդվեդեւի կարծիքով, պետք է զգայուն լինի, բայց այնպես, որ չվնասի սեփական շահերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր