Նոյեմբերի 11-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Մագնիսական փոթորիկների ակտիվացումն առաջիկա օրերին, ինչ պետք է անեն քրոնիկական հիվանդություններ ունեցողները       եթե ՀՖՖ-ն որոշի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը հանել ազատ վաճառքի, հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին    

28 ապր 2018 19:09

«Այս ժողովուրդը մուրացկան չէ, մենք աշխարհահռչակ ազգ ենք». Սասուն Միքայելյան

Վանաձորում կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթը սկսեց Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերով. «Երբ ազգը դառնում է բանակ՝ նա երբեք ծնկի չի գա»։
Միքայելյանն ասաց, որ հայ ազգն իր համախմբվածությամբ բանակ դարձավ 1988թ., ազատագրեց և ընդլայնեց իր երկրի սահմանները. «Այսօր հաղթանակած ժողովուրդը, որն այս իշխանությունների ձեռքով տարիների ընթացքում անհավատության, աղքատության, արտագաղթի շեմին է հասել, նորից դարձել է բանակ։ Բանակ է դարձել՝ իր ազատության, անկախության համար։ Ձեզ այս իշխանությունները դրդել են, որ համախմբվեք։ 10-15 տարի իշխում են, մի լավ բան չտեսանք. այս ժողովուրդը մուրացկան չէ, մենք աշխարհահռչակ ազգ ենք»։
Սասուն Միքայելյանն իշխանություններից խնդրեց հեռանալ. «Մենք ոչ ոքից վրեժխնդիր չենք լինելու, մենք չենք նմանվելու ձեզ, թողեք՝ իմ ժողովուրդն ազատ ապրի։ Ես ձեզ խնդրում եմ՝ վաղը, մյուս օրը եկեք Երևան։ Ով չի կարող գալ, թող ամսի 1-ին սայլերով, էշերով, ոտքով լցվեք Երևան, վերցրեք ձեր ազատությունը, վերադարձեք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր