Երևանում հաստաբուն ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա
Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։25-ի սահմաններում Խորենացի փողոցի 47 հասցեի մոտ դարն ապրած, ամբողջությամբ փտած հաստաբուն ծառը արմատից պոկվել ու տապալվել է։Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով վնասվել են քաղաքացիներին պատկանող 3 ավտոմեքենա։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վնասված ավտոմեքենաների տերերի ինքնությունը։
