Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

28 ապր 2018 21:40

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ․ «Կարծում ենք, առաջադրման դեպքում կպաշտպանենք Փաշինյանի թեկնածությունը»

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ․ «Կարծում ենք, առաջադրման դեպքում կպաշտպանենք Փաշինյանի թեկնածությունը»«ՀՅ Դաշնակցությունը դեռ վերջնական որոշում չունի, բայց կարծում ենք, որ մեր երեկվա հայտարարության համատեքստում՝ առաջադրման դեպքում կպաշտպանենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Նախօրեին, հիշեցնենք, Դաշնակցությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ առաջարկելով վարչապետի ընտրության հարցով մայիսի 1-ին նշանակված ԱԺ հատուկ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ ձևավորել միասնական քաղաքական օրակարգ և համաձայնել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է «համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր»:
Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցությունում 7 պատգամավոր է ընդգրկված:
ՀՅԴ-ն իշխանական կոալիցիան լքել է ապրիլի 25-ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր